ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Կարեն Քոչարյանը վստահ է, որ ներքաղաքական ճգնաժամի լուծման միակ տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: «Այլ կերպ հնարավոր չի այս ճգնաժամը լուծել»,-ասում է նա:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է, որ վերընտրվելու դեպքում ընդդիմության մտավախությունը, այն է պատերազմի ժամանակ ունեցած ոչ արդյունավետ կառավարման հետևանքով կարող է լեգիտիմացնել թույլ տված սխալները, Քոչարյանն ասում է, որ դա հնարավոր է:
«Իսկ թե ոնց կլինեն այդ ընտրությունները՝ այնքան սցենարներ կան, ու դրանց քննարկումը կարող է շատ երկար տևել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վերընտրվելու միջոցով պատերազմի ժամանակ թույլ տված սխալների լեգիտիմության մասին ընդդիմության մտավախությանը, նա ասաց. «Ճիշտ են ասում: Դրա համար էլ նրանք ընդդիմություն են, որպեսզի չթողնեն, որ ինքը կարողանա կեղծել ընտրությունները: Իսկ եթե ընդդիմությունը ռեսուրս չունի, ուրեմն ինչի՞ համար է պայքարում: Եթե չունի այդ ռեսուրսը, այդ դեպքում ի՞նչ կարող է անել, ուրեմն այսպես կմնա դա նույնն է, ոչ մի տարբերություն չկա՝ ընտրություններից հետո մնաց Փաշինյանը, թե հիմա մնա: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ ինքը կուժեղանա, որովհետև հիմա ինքը ոչ մի ռեսուրս չունի: Այնուամենայնիվ, ընտրություններից հետո լեգիտիմ ավելի մեծ ռեսուրս կունենա, հիմա ինքը չունի ռեսուրս»:
Կարեն Քոչարյանը շեշտեց սակայն, որ քաղաքական զարգացման սցենարները բազմաթիվ են և ոչինչ բացառել կամ միանշանակ պնդել հնարավոր չէ:
Քաղտեխնոլոգը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը օբյեկտիվ ռեսուրս չունի կառավարումը շարունակելու համար և իր միակ տարբերակը ընտրություններն են՝ հատկապես ԳՇ-ի հրաժարականի դեպքում:
«Հիմա վարչապետն ամեն դեպքում պարտված է բոլորին»,- շեշտեց Քոչարյանը:
Հայկա Ալոյան

