Ինչ փոփոխություններ են եղել Ընտրական օրենսգրքում. Քո իրավունքը Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. նախապատրաստման աշխատանքներ են ընթանում Որոշակի սահմաններ կան, որ զինվորականը պետք է չանցնի. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովի մասին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ մանկապարտեզներում սահմանափակումների վերացման մասին հարցին (տեսանյութ) Մեղադրանքներ, ծափահարություններ, բացահայտումներ, պոեզիա եւ հանդիմանանք. Փաշինյանի մի քանի ժամը ԱԺ-ում Գերիների հարազատները համաձայնել են դադարեցնել Շիրակի մարզպետարանի շենքի շրջափակումը. Պարզաբանում են մարզպետարանից Ղրիմում Թուրքիան ճնշում է բանեցնում Ռուսաստանի վրա, որպեսզի պայմանավորվածից ավելի շուտ և ավելի էժան գնով ստանա Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան ԲԴԽ-ն, փոխանակ ոգևորվելու իր լիազորությունները ընդլայնելու նախաձեռնության համար, դրա դեմ սկսեց բողոքել. Արտաշես Խալաթյան (տեսանյութ) Ես գիտեմ, թե Վարդազարյանը ինչ դերակատարում է ունեցել Արարատ Միրզոյանին սպանության փորձ կատարողներին ազատ արձակելու որոշումներում. Արման Բաբաջանյան (տեսանյութ) ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամների հրաժարականների նպատակը ԵՊՀ ռեկտորի մրցույթը տապալելն էր. Արմեն Ավետիսյան
Երևան, 14.Ապրիլի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին իր հոդվածն է տրամադրել՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո հայկական կողմի անելիքների մասին։ Հոդվածը՝ ստորև։

Իմ երկարամյա դիվանագիտական փորձից ելնելով՝ կարող եմ հաստատապես ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրության մոտ ձևավորվում և կարծրանում են տեսակետներ, հետագայում դրանց դեմ պայքարելն ու փոխելը շատ դժվար է լինում: Այդպես էր նույնիսկ, երբ մենք հաղթական և գերիշխող դիրքերում էինք: Այսօր, երբ պարտվել ենք պատերազմում, բարոյալքվել և գտնվում ենք ներքաղաքական ցնցումների մեջ, նման իրավիճակներին դիմագրավելը շատ ավելի դժվար է, դրա համար անմարդկային ջանքեր են պահանջվում:

Այսօր մեր շուրջ և մեր մեջքի հետևում մեզ անմիջապես վերաբերող հարցերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Պատերազմի արդյունքների ու մինչ օրս շարունակվող անգործության հետևանքով ձևավորվել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր, որոնք կոտրելը ամեն օր ավելի է բարդանում։

Դրանք հիմնված են երեք փաստարկումների վրա՝ ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր և նրանց՝ մարդու իրավունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դեպի ապագան: ԱՄՆ-ի և Եվրոպական Միության քաղաքական և դիվանագիտական շրջանակներում շրջանառվող խոսակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաների արած հայտարարությունները՝ վկա:

Արտաքին քաղաքականության և հատկապես Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է։ Այժմ, երբ այն սկսում է թափ հավաքել, մենք ոչ թե կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կլքի կայարանը, եթե մենք չսկսենք արագ վազել նրա հետևից և ներս ցատկել։

Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական և միջազգային իրավական։

Դիվանագիտություն
Դիվանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պետք է հստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պետք է կառուցված լինի հետևյալ դրույթների վրա․

1․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը այդ պահին Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատերազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության կամքի և ցանկության, այլ ռազմական ուժով պարտադրված իրավիճակի արտահայտությունն է։

2․ Ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ստատուս-քվոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության, ինչպես նաև հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Ինչպես 1994-ին պատերազմի արդյունքում ամրագրված ստատուս-քվոն հիմք չծառայեց հաջորդ քսանհինգ տարիներին խաղաղության համար, այնպես էլ այս պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող ամուր խաղաղության հիմք լինել գալիք տարիների համար։

3․ Հայկական կողմը երբեք հավակնություն չի ունեցել և ապագայում էլ չի ունենալու տարածքների նկատմամբ, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր և հետևողական է լինելու տեր կանգնելու այն ամենին, ինչն արդարացիորեն պատկանում է իրեն։

4․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշվելու իրավունքի իրացումը՝ ինչպես անկախության առաջին օրվանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը։

Այս սկզբունքները հրապարակայնացնելուց հետո մեր դիվանագիտությունը ակտիվ և հետևողական կուլիսային աշխատանք պետք է տանի դրանց հիմնավորման և ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նվազ՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ գործակցության վրա։

Ռազմական
Դիվանագիտական այս աշխատանքին միս և արյուն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրավված կլինեն անձինք Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, որոնց առաջ խնդիր դրված կլինի ամենակարճ ժամկետում մշակել և կիրառության դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման և կատարելագործման ծրագիր՝ լրջագույնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբյուրներ ստեղծելու ուղղությամբ։

Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրա իրավիճակի էական փոփոխություն է տեղի ունեցել։ Փոխվել են մեր ներկա և ապագա մարտահրավերները։ Այդ բանակի կառուցվածքը, զինատեսակները և ընդհանրապես բնույթը պետք է համահունչ լինեն նոր ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին։ Այն պետք է տարբեր լինի դասական կամ կոնվենցիոնալ բանակից, վերածվի շատ ավելի շարժունակ, դիպուկ և նպատակամետ բանակի։

Միջազգային իրավական
Միջազգային իրավական ասպարեզում նույնպես անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին՝ կրկին բաղկացած Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկայացուցիչներից: Դրանում պետք է ներդրվեն լուրջ միջոցներ, ներգրավվեն միջազգային իրավաբանական հաստատություններ՝ հետապնդելու առաջին հերթին գերիների վերադարձի խնդիրը, բարձրացնելու Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում քիմիական զենքի կիրառման և միջազգային քրեական հետապնդում ենթադրող գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման հարցերը։

Եթե մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարևանները, ինչպես նաև միջազգային հանրությունը մեզ լսեն, հարգեն և մեզ ընկալեն որպես տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղություններով չհապաղենք և ամենակարճ ժամկետում սկսենք արդյունքներ ցույց տալ։

Ավելին՝ եթե շարունակվի այս ներքին համառությունը և արտաքին անգործությունը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջևանացում, Սյունիքի հայաթափում ու նույնիսկ կորուստ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ինչու մինչև այժմ չի հրապարակվել Ապրիլյանի հանձնաժողովի զեկույցը. մանրամասնում է վարչապետը Ունենք 3621 զոհ, 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ 201 մասունք. Փաշինյան Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն Արտակ Դավթյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք կբերվի․ նախարար ԱԳ նախարարը՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին Դեկտեմբերի 10-ին Օնիկ Գասպարյանը տեսակցություն է խնդրել Սերժ Սարգսյանից. Փաշինյան Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը Ինչ փոփոխություններ են եղել Ընտրական օրենսգրքում. Քո իրավունքը Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Մնում է մեդալները շարի դոշին, իրեն մարշալի կոչում տա, մի հատ էլ գտնի մեկին, որին անընդհատ կպաչի ու լրիվ Բրեժնևը կդառնա. Կարեն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին Ի դեպ. ԱԺ-ում ղարաբաղյան հարցով վարչապետի հայտարարությունների մասին Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. նախապատրաստման աշխատանքներ են ընթանում Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործության դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված Միայն պետական և ռազմական կառավարումից հեռու մարդիկ կարող են պետական գաղտնիք հանդիսացող երևույթները հրապարակավ մեկնաբանել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Ինչու է ԲԴԽ-ն կարծում, որ դատարաններին անպայման պետք է ճնշի այսօրվա իշխանությունը, բոլոր դատավորներին ճնշում է նախկին իշխանությունը. Սարգիս Քլոյան ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսական անկախության վերացումը կվտանգի Երեխաների հարցերով օմբուդսմանների ցանցում լիիրավ անդամակցությունը. ENOC-ի ղեկավարը բաց նամակով դիմել է Արարատ Միզոյանին Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի 28 համարի երթուղային ավտոբուսը վթարի է ենթարկվել Մարտ ամսվա աջակցությունը կտրամադրվի սահմանված ժամկետում` մայիսի սկզբին. ՊԵԿ Որոշակի սահմաններ կան, որ զինվորականը պետք է չանցնի. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովի մասին (տեսանյութ) Սպանություն՝ դիմակ չկրելու պատճառով, ծափահարություններ՝ Փաշինյանի ելույթից հետո. ապրիլի 14-ն ամփոփ Ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա - Твой Ангел Կոմիտասի պողոտայում «Միցուբիշին» բախվել է կայանված 3 ավտոմեքենաների. 63-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ մանկապարտեզներում սահմանափակումների վերացման մասին հարցին (տեսանյութ) Ալիեւը խոստովանեց, որ իր արմատները Հայաստանից են, նա անձնական բարդույթներ ունի. Անժելա Էլիբեգովա Ուղիղ. Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայում Ծառայության վայրն ինքնակամ լքելու համար կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը Մեղադրանքներ, ծափահարություններ, բացահայտումներ, պոեզիա եւ հանդիմանանք. Փաշինյանի մի քանի ժամը ԱԺ-ում Քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Խոսնակ Գերիների հարազատները համաձայնել են դադարեցնել Շիրակի մարզպետարանի շենքի շրջափակումը. Պարզաբանում են մարզպետարանից Սպանություն Երեւանում, երթուղայինի մեջ. հարուցվել է քրեական գործ Ուզում եմ խմբակցությունից իմ դուրս գալու հարցը մեկընդմիշտ փակվի և այլևս չշահարկվի. Գոռ Գևորգյան (տեսանյութ) Ղրիմում Թուրքիան ճնշում է բանեցնում Ռուսաստանի վրա, որպեսզի պայմանավորվածից ավելի շուտ և ավելի էժան գնով ստանա Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Դատարանների անկախությունը չպետք է վտանգվի, անգամ օրենսդրական փոփոխության արդյունքում. Անի Մխիթարյան «Ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը». Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել կոչով Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով․ Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին ԲԴԽ-ն, փոխանակ ոգևորվելու իր լիազորությունները ընդլայնելու նախաձեռնության համար, դրա դեմ սկսեց բողոքել. Արտաշես Խալաթյան (տեսանյութ) Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Ես գիտեմ, թե Վարդազարյանը ինչ դերակատարում է ունեցել Արարատ Միրզոյանին սպանության փորձ կատարողներին ազատ արձակելու որոշումներում. Արման Բաբաջանյան (տեսանյութ) ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամների հրաժարականների նպատակը ԵՊՀ ռեկտորի մրցույթը տապալելն էր. Արմեն Ավետիսյան Ինչ են խնդրել Արցախի նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանից (տեսանյութ) Կառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է, այն անգամ Կառավարության հրաժարականի հիմք է. Գևորգ Դանիելյան Ապօրինի գույքի բռնագանձումը պետք է իրականացնի ոչ թե խամաճիկային,այլ անկախ դատական համակարգը.վարչապետ (տեսանյութ) Այդպես էր պետք. Իմքայլականները՝ վարչապետին հոտնկայս ծափահարելու մասին (տեսանյութ) Մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ Իմ անձնական որոշումն է, չեմ պատրաստվում ձեզ հաշվետու լինել. Դումանյանը՝ հոտնկայս ծափահարելու մասին (տեսանյութ)