Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ տղաներ,
Եթե դուք ուզում եք «դագդիգագան նահանջ» կատարել մարտի 8-ի սուրբ պարտականություններից ու չգիտեք՝ ինչպես, ապա հարցրեք՝ կասեմ։
Օրինակ՝ կարող եք հենց հիմա ՖԲ-ում կատարել հետևյալ գրառումներից մեկը ու վաղը երաշխավորված կձերբակալվեք։ Տարբերակ Ա՝ «Մահ դավաճաններին!!!»։ Տարբերակ Բ՝ «Դավաճանին անհրաժեշտ է վերացնել!!!»։ Տարբերակ Գ՝ «Դավաճանին պետք է շանսատակ անել!!!»
Իսկ եթե ուզում եք միանգամից լուծել նաև ապրիլի 7-ի հարցը՝ գրեք անձնական նամակ - կասեմ ինչ պետք է անեք»:
Իսկ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը գրել է.
«Շուտով մարտի 8 է և դու չգիտես ինչ նվիրել սիրելի աղջկան և այդ պատճառով պատրաստվում ես նախապես «կռվել» նրա հետ...
Մի արա այդպես!!!
Փոխարենը Մարտի 7-ին ֆեյսբուքյան պատիդ տեղադրիր «մահ դավաճաններին» գրառումը և հաշված ժամերի ընթացքում ոստիկաները իրենց միջոցներով քեզ կտեղափոխեն ՁՊՎ և 3 օրով կազատազրկեն:
Սակայն սա դեռ ամենը չէ, եթե «մահ դավաճաններին» գրառումից անմիջապես հետո տեղադրես Չաուշեսկուի նկարը ապա կստանաս բոնուս 2 ամիս կալանք և բանտից դուրս կգաս մայիսին՝ կանանց միամսյակից հետո:
Մի գրիր, պարզապես հիշիր «մահ դավաճաններին» և քո սիրելին մարտի 8-ին ոչ միայն քեզանից նվեր չի ստանա, այլ ինքը ստիպված կլինի քեզ ուտելիք և շորեր բերել բանտ:
Մտահաղացումը Ruben Melikyan-ի»:

