Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է։ Այս օրն ընդունված է սիրելի կանանց նվերներ մատուցել ու շնորհավորել։ Մարտի 8-ին սկսվում է այսպես կոչված «կանանց միամսյակը», որն ավարտվում է ապրիլի 7-ին։
Մինչ մարտի 8-ի նվերների մասին խոսելը, պետք է իմանալ, թե ինչպես է ստեղծվել այն։ Այս տոնը կապված է գերմանացի Կլարա Ցետկինի անվան հետ։ 1910 թվականին ակտիվիստ Կլարան Կոպենհագենում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում առաջարկում է մարտի 8-ը սահմանել կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Այժմ, ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններում մարտի 8-ին շնորհավորում են մայրերին, քույրերին ու սիրելի կանանց։
Օգտակար խորհուրդներ.
- Պետք չէ նյութականացնել մարտի 8-ը: Այն կանանց համար առաջնային ուշադրության տոն է: Ամենից առաջ կինը ցանկանում է իր նկատմամբ պատշաճ ուշադրություն, իսկ մարտի 8-ին այդ ուշադրությունը որոշակի դրսեւորմամբ ակնհայտ է դառնում: Չնայած ամեն ինչի՝ շատերը նախընտրում են իրենց սերն ու հարգանքը կանանց նկատմամբ դրսեւորել նյութական իրերով եւ դրանց հետաքրքիր մատուցմամբ:
- Ծաղիկներ եւ շնորհավորական բացիկը անկասկած կարեւոր են: Դրանց հետ միասին կարող եք նվիրել ձեր սիրելիներին հետաքրքրող ինչ-որ իր, որը նա շատ է ցանկացել ձեռք բերել: Հավատացնում ենք, նա իրեն շատ շոյված կզգա:
- Եվ ամենագլխավոր պայմանը, պետք է մտածեք, թե ինչպե՞ս եւ ի՞նչ միջավայրում հանձնել նվերը: Նրան կարող եք երեկոյան ընթրիքի հրավիրել կամ մի վայր, որտեղ կկարողանաք ռոմանտիկ երաժշտության եւ աստղազարդ երկնքի ներքո շնորհավորել:
- Եվ ամենագլխավորը՝ այդ օրը եղեք խենթ եւ պատրաստ եղեք խենթությունների:
Եվ այսպես, իսկ ի՞նչ նվիրել.
Ավանդական ծաղկեփնջերին կարող են փոխարինել այսպիսի օրիգինալ տարբերակները
Հիանալի տարբերակ են շոկոլադե տուփերը, ձեռագործ նկարներն ու կոսմետիկայի հավաքածուները, սակայն անպայման հաշվի առեք ձեր սիրելիի նախընտրությունները
Ձեր սիրելիի համար հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեք
Բարձրակարգ ռեստորանում ընթրիքը մեծ տպավորություն կգործի
Գեղեցիկ ներքնազգեստն երբեք ավելորդ չի լինի
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
