Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում խորհրդի անդամը պարտավոր է դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը և ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն ՝ անդրադառնալով պատգամավոր Վահագն Թևոսյանը վարչապետի որոշմամբ նշանակմանը հանրային հեռարձակողների խորհրդի անդամի պաշտոնում նշանակմանը։
Շիրինյանը նաև վկայակոչեց ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը, որով պատգամավորի լիազորությունները դադարեցվում են դիմելուց հետո 7-օրյա ժամկետում՝ եթե պատգամավորը հետ չի վերցնում իր հրաժարականի դիմումը։
«Կարծում եմ, որ հրամանագրից հետո ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը այժմ կանցնի ԱԺ կանոնակարգով նախատեսված գործընթացը և պատգամավորական լիազորությունները դադարեցնելուց հետո միայն կհրամանագրվի նոր աշխատատեղում՝ որպես Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,-ասաց Շիրինյանը։

