Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեռ 2 տարի առաջ հայտարարել էր, թե Ադրբեջանը չի կարող սկսել լայնածավալ պատերազմ եւ հասնել իր նպատակին, որովհետեւ մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն:
Զոհրաբյանը նաեւ հավելել է. «Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։
Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք եւ Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է»:

