«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից ու դրան այլընտրանք չկա։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը, նա նշեց, որ իրենց կուսակցության քաղաքական խորհրդի նիստը դեռ չի կայացել, իսկ նման հարցեր քննարկվում են այդ խորհրդի նիստի ժամանակ։ ԲՀԿ պատգամավորը նշում է, որ ներկա իշխանությունները պատրաստվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ագրեսիվ հայտարարություններ են անում Հայաստանի հասցեին, Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն ու խրամատներ փորում Սյունիքի՝ արդեն սահմանամերձ դարձած բնակավայրերում։
Աբովյանը նկատում է, որ խրամատների փորումը, արվող շինարարաությունը կարող են փաստել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է թե լայնածավալ պատերազմի, թե Սյունիքի մարզում կատարվողը դեմարկացիա է, այլապես այնտեղ ի՞նչ գործ ունեն ադրբեջանցի զինվորները։
Անդրադառնալով այսօր Եռաբլուրում Սասուն Միքայելյանի, Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրողներից մեկի նկատմամբ դրսևորված վարքին՝ վերջինս ասաց, որ պետական պաշտոնյան իրավունք չունի մատով անգամ դիպչել լրագրողին։
Մանրամասները՝ տեսանյութում։

