«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ներքաղաքական ճգնաժամի լավագույն լուծումը արտահերթ ընտրություններն են։ Նա համոզված է, որ փողոցային պայքարը ի վերջո հանգեցնելու է բախումների, քանի որ փողոցում պայքար մղող ուժն ի վերջո հասկանալով, որ արդյունքի չի հասնում՝ դիմելու է կոնկրետ քայլերի։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի հեռանա, հետևաբար լավագույն լուծումը արտահերթ ընտրություններն են։ Անդրադառնալով Սյունիքի սահմանամերձ համայnքներում ադրբեջանցիների կողմից խրամատներ փորելուն, շինարարական աշխատանքներ տանելուն, Սամսոնյանը նշեց, որ այստեղ տեղին է հասկանալ, որ Ադրբեջանը թե դեմարկացիա է իրականացնում, թե պատրաստվում պատերազմի։
Պատգամավորը մտահոգիչ է համարում, որ ինչպես երեսուն տարի շարունակ, մինչ Հայաստանում ներքաղաքական հարցերով էին մտահոգված, իսկ Ադրբեջանում աշխատում էին, հիմա էլ նույնն է շարունակվում՝ Ադրբեջանում գործում են, իսկ Հայաստանում ներքաղաքական հարցերով զբաղվում։
Մանրամասները՝ տեսանյութում։

