Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել։ ArmDaily.am-ի ՍԴ-ից հայտնել են, որ խոսքը ոչ միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը վիճարկելու մասին է, այլև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Եռօրյա քննարկումներից հետո ԱԺ-ում Վճռաբե դատարանի դատավորների թեկնածուները չեն ընտրվել։ Դատավորների չընտրելը պայմանավորված էր ԲԴԽ-ի կողմից առաջադրմամբ. aսել է Lիլիթ Մակունցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն հանդիպել է վարչապետի Փաշինյանի հետ, հանդիպումից հետո Մարուքյանն ասել է,. որ որևէ հարցով համաձայնություն չունեն։ Հարցին՝ ինչ ժամկետներում է պատկերացնում արտահերթ ընտրությունների կազմակերպումը՝ Մարուքյանն ասել է, որ Փաշինյանը հրաժարական տա, ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի ընտրություններ։
Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր չի ուղարկվել։ Ծառուկյանին հանդիպման հրավեր ուղարկելու մասին հայտարարել էր Իմ քայլը խմբակցության ղեկավար լիլիթ մակունցը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին նա հայտարարել է, որ ընտրություններում դեռ երբեք չի պարտվել և նշել է, որ պատրաստ է մասնակցել ընտրություններին, եթե դրանք անցկացվեն։ Խոսելով ԶՈւ վերականգնման մասին, նա նշել է, որ դրա համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել Boeing 737-300 տիպի օդանավի վերաբերյալ, որը արդեն շուրջ մեկ շաբաթ է՝ անհետացել է։ Ըստ այդմ՝ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ։ Հայ-իրանական քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար։

