«Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում են` Ակադեմիայի լուծարում: Ժողովուրդ ջան, կներեք էլի, Ակադեմիան չի լուծարվում: Մի օգտագործեք բառեր, որոնք մարդկանց մեջ ռեզոնանս են առաջացնում, հետո էդ մարդիկ զանգում են ասում` ոնց, Ակադեմիան լուծարվո՞ւմ է: Կարդացեք օրենքը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
