«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները դիմել են իրենց պատգամավորներին` սատարել Վարդազարյանին։ Նա ասաց, որ ափսոսանք է հայտնում, որ ԲԴԽ նախագահը քաղաքական դիրքորոշում է հայտնում։ Ինչ վերաբերում է Վարդազարյանի հայտնի հայտարարությանը, դա ոչ թե խորհրդի, այլ իր նախաձեռնությունն է եղել։
Նա ասաց նաև, որ դատավորներին չընտրելը պայմանավորված էր ԲԴԽ-ի կողմից առաջադրմամբ։
Լրագրողների հարցին, որ այդ տեղերը թափուր են մնալու և բնականաբար նորից են թեկնածու առաջադրել, արդյոք նորից կմերժեն այդ թեկնածուներին` նա հրաժարվեց պատասխանել։
Նա տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավեր է ուղարկել Փաշինյանը, սակայն այլ տեղեկությունների չի տիրապետում։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
