«Հայրենիքի փրկության շարժման» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա շաբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 15-ին: Այս մասին հայտարարվեց այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ:
«Շաբաթ օրը մի հատ հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է դրան մասնակցում»,-ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը
Իր հերթին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ երեկոները ով ազատ է, կարող է աշխատանքից հետո միանալ իրենց. «Կզրուցենք, վրանների տակ թեյ կխմենք: Խմբեր կազմեք, մտեք պետական շենքեր, քարոզեք, վանկարկեք»:
Այսօրվա հանրահավաքն ավարտվեց:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
