ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը և հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին:
Այս պահին Բաղրամյան պողոտայում և հարակից տարածքներում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացրել։ Ոստիկանության աշխատակիցները հատուկ հանդերձանքով են՝ զինված ավտոմատներով։ ԱԺ-ի դարպասները զոդել են, տեղադրել լուսաձայնային նռնակներ: Տեղում են նաև նշանառուները։
Ժամը 16:00-ից Բաղրամյան փողոցում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Միաժամանակ, Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամանել են Ազգային ժողով՝ Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի։
Ազգային ժողովում շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Այդ առիթով ԱԺ-ում գտնվող ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին իմքայլական պատգամավորները հնարավորություն են ունեցել ուղղել տարատեսակ հարցեր, որոնք ուղեկցվում էին նաև վիրավորանքներով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն այսօր չի կայացել։

