Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ փետրվարի 20-ին անկախ Հայաստանի Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով՝ 300.1 հոդված՝ սահմանադրական կարգի տապալում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Այդ հոդվածը կա Իշխան Սաղաթելյանի վրա, կարծեմ իմ վրա էլ կա: Անկախ Հայաստանի ՔԿ-ն 2021-ի փետրվարի 20-ին մեղադրանք է ներկայացրել 1988 թվականի փետրվարի 20-ին արցախյան շարժման առաջին հանրահավաքի կազմակերպիչ, Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ:
88 թվականին հարյուր հազարավոր մարդիկ, որ կանգնած էին Ազատության հրապարակում, գոռում էինք Արցախ միացում, երազում էինք անկախ Հայաստան, այդ թվում Վազգեն Մանուկյանը, երևի ոչ ոք չէր պատկերացնի, որ 33 տարի հետո ճիշտ նույն օրը ունենալու ենք անկախություն, բայց մի դժբախտությամբ՝վարչապետի աթոռը զբաղեցնելու է Նիկոլ Փաշինյանը, ունենալու է անձնական օգտագործման քննչական կոմիտե, 88-ի Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի վրա քրգործ է «կարելու»»,- ասաց նա:

