Մայիսի 9-ի եռատոնը պետք է նշել. ԱՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իշխանությունը՝ сам себе режиссер, նախագահը՝ ինքնամաքրման ճանապարհին Երևանի հ.87 հիմնական դպրոցը կանվանակոչվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին 500 000 դոլար փոխանցած ամերիկահայերի անունով Ինձ համար ակնհայտ է, որ Ապրիլի 24-ը փողբաշխոցիի է վերածվում, նպատակը դա է, ոչ թե համերգը, «Ռեքվիեմը», նկարների շոուն. Հայկ Դեմոյան Իշխանության հետ, թե առանց իրենց բարձրանալու եմ Ծիծեռնակաբերդ. Քաղաքացիները՝ Եղեռնի օրվա մասին (տեսանյութ) Ինչպես են բաշխվել ձայները ԲԴԽ-ում. Չիչոյանի արձակուրդի պատճառով Կուրեխյանը 6-րդ ձայնը չստացավ Ադրբեջանցի զինվորականները Կապան չեն գալիս. Գևորգ Փարսյան Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ ԲԴԽ դերը վերջին զարգացումների համատեքստում. Հասմիկ Հարությունյան Եթե ԶՈՒ կամ ՊՆ նախկին կամ գործող դեմքերը կարծում են, որ իրենք ազատված են արձագանքելու կամ պատասխան տալու պատասխանատվությունից, սխալվում են. Տիգրան Աբրահամյան
Երևան, 20.Ապրիլի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Ադրբեջանը, նկատելի է, որ ջանում է ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ

Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին, որ կազմակերպվել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (Շվեդիա), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի, «Վիեննայի ակումբ» քաղաքական և տնտեսական վերլուծության համաեվրոպական կենտրոնի և «ՊԱՆԱՊ» խաղաղության պաշտպանության դաշինքի կողմից (Սլովակիա)։

Համաժողովի համաատենապետներն էին Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն պրոֆ․, դոկտ․ Միխայիլ Պիատրովսկին և Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտ․ Աշոտ Գրիգորյանը։ Երկօրյա համաժողովի ընթացքում երկու տասնյակից ավելի զեկույցներով հանդես կգան արտերկրի և Հայաստանի նշանավոր գիտնականներ, հասարակական գործիչներ և եկեղեցականներ։

Համաժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպիչ հանձնախմբին, զեկուցողներին և մասնակիցներին։

Գարեգին Բ-ն իր խոսքում նշել է.

«Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ,

Մեծահարգ ատենապետներ՝ տիարք Միխայիլ Պիոտրովսկի և Աշոտ Գրիգորյան,

Համաժողովի հարգարժան մասնակիցներ,

Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ողջույնն ենք բերում ձեզ բոլորիդ։

Այս համաժողովի գումարումը կարևոր և այժմեական է հատկապես ներկայիս, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով նաև վնասվեցին հայկական եկեղեցական և մշակութային կոթողներ։ Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը, իր ազգային նկարագրով ու հոգևոր արժեքներով զորացած, կերտել է իր կյանքը հայրենի բնօրրանում, կառուցել սքանչելի տաճարներ, ստեղծել բացառիկ ձեռագրեր, արվեստի ու դպրության բարձրարժեք գործեր: Արցախ աշխարհի ժառանգությունը՝ որպես հայ մշակույթի անբաժանելի մաս, մեծապես հարստացրել է ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային մշակութային գանձարանը իր յուրօրինակ մեծ ավանդով:

Այսօր, սակայն, Արցախի բազմադարյա ժառանգության ճակատագիրը պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված և Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում վերստին վտանգված է: Ցավոք պիտի արձանագրենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից պաշտոնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը` մասնագետներ առաքելու Արցախ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի գնահատման համար: Այս առթիվ Մայր Աթոռը, Հայաստանի և Արցախի պետական և հասարակական կազմակերպություններ դիմել են միջազգային պատկան կառույցների և պետությունների ղեկավարների, որպեսզի կարելին ձեռնարկվի, և ապահովվի մեր դարավոր ազգային և հոգևոր ժառանգության, մեր սրբավայրերի, մեր վանքերի ու եկեղեցիների, հազարավոր խաչքարերի պահպանությունը, և կանխարգելվի դրանց ոչնչացումը:

Հայության հետ առնչված ամեն ինչ ոչնչացնելու Ադրբեջանի մոլուցքը դրսևորվում է նաև մարդկային կյանքի հանդեպ դատապարտելի վերաբերմունքով։ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հրաժարվում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ստանձնած պարտավորությունից՝ դիվերսանտներ հայտարարելով պատերազմից հետո գերեվարված զինվորներին, ովքեր ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունից անտեղյակ պատսպարվում էին անտառներում կամ իրենց դիրքերում։

Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում։ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի բազմաթիվ խաչքարերի իսպառ ոչնչացումը և դրա վերաբերյալ միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքը թերևս առիթ է ընծայել Ադրբեջանին կարծելու, որ մշակութային ցեղասպանությունը կարող է մնալ անպատիժ: Այս մասին է վկայում այն փաստը, որ վերջին պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, քանդվեցին Շուշիի Սբ. Հովհաննես (Կանաչ ժամ) եկեղեցու գմբեթները, ոչնչացվեցին Թալիշի հայկական հուշարձանները, Հադրութի շրջանի Առաքել գյուղի և Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքի խաչքարերը և այլն:

Այս ամենից զատ նաև վտանգավոր միտում է նկատվում Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու հազարամյակների հայկական հոգևոր մշակույթի, մասնավորաբար Արցախի տարածքում եկեղեցական կառույցների պատկանելիության պատմական փաստերը: Այդ նենգ նպատակի համար նաև գործի են դրվում պատմական հիմնավորում չունեցող, գիտական շղարշի տակ ներկայացվող թեզեր, որոնք հայկական եկեղեցիները, սրբավայրերը դիտարկում են որպես կովկասյան աղվանական ծագում ունեցող կառույցներ։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում, որի դրսևորումներին ականատես ենք վերջին շրջանում։

Այս առումով այսօր հրամայական է գիտական անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ադրբեջանական զավթողական ու պատմության կեղծման քաղաքականության դեմ: Գնահատելի է, որ սույն համաժողովին ներկա պատվարժան մասնակիցներդ, քաջատեղյակ լինելով պատմությանը, ձեր խոսքով պիտի միջազգային հանրությանը առավել հասու դարձնեք Արցախի և տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությանը, դրա պատկանելիությանը, ինչպես նաև պահպանության կարևորությանն ու անհրաժեշտությանը։

Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներիդ՝ մաղթում ենք ամենքիդ քաջառողջություն, հաջողություններ ձեր գովարժան գործունեության մեջ և բարի ընթացք համաժողովի աշխատանքներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
3 օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որից 1-ը՝ նախկինում կատարված Երևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը Հայ ռազմագերիների հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ օրակարգում Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ Պետք է խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և ապակառուցողական դերը տարածաշրջանում․ Սարգիս Խանդանյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ-ում իմքայլականներին քննադատած և աշխատանքից ազատված ԱԻ փոխնախարարը Մուրադովի ամենամոտ մարդկանցից է Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջները բավարարվեցին. Թագուհի Թովմասյան Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ «Այս վանդալիզմը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատգամավորը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը Ստեփանակերտում առաջիկա 2 տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում Այս տրամաբանությամբ ապրում են շվեյցարացիները և այս տրամաբանությունը առաջ է քաշել երկրի վարչապետը. Մանուկյանը՝ հինգ տարին մեկ երեք ամսով ծառայելու վարչապետի հայտարարության մասին Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին. քննարկվել են Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի նախագծմանն առնչվող հարցեր Իշխող ուժը՝ վերլուծելով իրավիճակը եկել է եզրակացության, որ ռեյտինգային ընտրակարգը այդքան էլ ձեռնատու չէ իրեն, այս առումով՝ ԸՕ փոփոխությունները խնդրահարույց են. Արտյոմ Գեղամյան Մայր Հայաստան հուշարձանի հեղինակի անվամբ Երևանում դպրոց կանվանակոչվի Մալդիվները մեղմել են երկիր մուտքի կանոնները Բանակը պետք է դառնա ավելի զարգացած, ավելի մոբիլ. Գևորգ Պապոյանը՝ Փաշինյանի՝ 5 տարին մեկ երեք ամսով ծառայելու հայտարարության մասին Մայիսի 9-ի եռատոնը պետք է նշել. ԱՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի համատեղ այցը ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ Աստված չի կարող փրկել, Սամվել Բաբայանը ո՞նց է ուզում փրկի. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Վիկտոր Ենգիբարյանը Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստում անդրադարձել է Բաքվի «պուրակին» Ինչ պակաս տղա ա որ, շատ էլ լավ տղա ա, շատ էլ լավ աշխատում ա. Քաղաքացիները՝ Հովիկ Աղազարյանի մասին (տեսանյութ) Իշխանությունը՝ сам себе режиссер, նախագահը՝ ինքնամաքրման ճանապարհին Հինգ տարին մեկ երեք ամսով ծառայության մասին Փաշինյանի հայտարարությունը դիտարկում եմ որպես նախընտրական քարոզարշավի շրջանակում արված հայտարարություն. ռազմական փորձագետ «Ես հայերեն լռում եմ». Գարիկ Մարտիրոսյանը պատասխանել է հետեւորդների հարցերին Երևանի հ.87 հիմնական դպրոցը կանվանակոչվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին 500 000 դոլար փոխանցած ամերիկահայերի անունով Ջհանգիրյանը ներխուժել է Վարդազարյանի աշխատասենյակ, գերիների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում. ապրիլի 19-ն՝ ամփոփ Այսօր ԱԺ-ում իմքայլականներին քննադատած ԱԻ փոխնախարարն Արայիկ Հարությունյանի հրամանով ազատվել է աշխատանքից Թուրքիայում հերքել են «Սպուտնիկ V»-ի արտադրությանը հավանություն տալու հաղորդագրությունները Քիմիա հետազոտող պատանիները վստահ են՝ բնությունն ամենաստեղծագործ վարպետն է. ԿԳՄՍՆ Արցախի երիտասարդ պետական ծառայողներն ուսումնասիրել են Հայաստանի ՊԵԿ-ի հաջողված փորձը Ինձ համար ակնհայտ է, որ Ապրիլի 24-ը փողբաշխոցիի է վերածվում, նպատակը դա է, ոչ թե համերգը, «Ռեքվիեմը», նկարների շոուն. Հայկ Դեմոյան Իշխանության հետ, թե առանց իրենց բարձրանալու եմ Ծիծեռնակաբերդ. Քաղաքացիները՝ Եղեռնի օրվա մասին (տեսանյութ) Արմեն Սարգսյանն օրենքներ է ստորագրել Մենք բոլորս պարտավոր ենք հասկանալ, վերլուծել մեր ձախողումների, մեր պառակտումների, սխալների պատճառները. Արտակ Զաքարյան ՀՀ-ում արձանագրվում են թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր. ԱՆ-ն հորդորում է պահպանել որոշ կանոններ Ինչպես են բաշխվել ձայները ԲԴԽ-ում. Չիչոյանի արձակուրդի պատճառով Կուրեխյանը 6-րդ ձայնը չստացավ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ՀՅԴ-ն կմասնակցի դրանց․ հայտարարություն Ադրբեջանցի զինվորականները Կապան չեն գալիս. Գևորգ Փարսյան ՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը Գործադուլավորների պահանջն անհիմն է. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը Ինքնաթիռը Բաքվից դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիներ բերելու. ԱՀ ԱԻՊԾ փոխտնօրեն Վիտալի Բալասանյանը խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ ԲԴԽ դերը վերջին զարգացումների համատեքստում. Հասմիկ Հարությունյան