Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք ծնողների կողմից իրենց երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` իրավունքի ու պարտականության, ինչպես նաև այդ պարտականությունը չկատարելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին։
Այսպես, ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք զարգացման ու կրթության մասին
Ծնողը կորցնում է երեխային դաստիարակելու իրավունքը, եթե վերջինիս ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են կամ վերջինս զրկվել է ծնողական իրավունքներից։
Ծնողների կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելը, անչափահասների կողմից թմրամիջոցներ օգտագործելն առանց բժշկի նշանակման կամ նրանց կողմից այլ իրավախախտումներ կատարելը՝ ծնողների նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30.000 դրամի չափով։
Թեմային ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը, եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք

