Հանրապետության հրապարակում հավաքվածները «դմփ-դմփ-հու»-ով ու ծափողջյուններով չգիտեմ ինչի վրա էին այդքան ուրախ՝ մեր երկրի կեսը չկա, մեր հայրենիքը կորցրել ենք, մենք ուրախ հրճվում ենք, ես չհասկացա ուրախության և հրճվանքի առիթը որն էր։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Միևնույն ժամանակ ես նաև չհասկացա ընդդիմադիր հարթակում համերգ կազմակերպելու առիթը, այսինքն նրա՞նք ինչու էին ուրախացել»,- ասաց Թովմասյանը։
Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, Թովմասյանը նշեց, որ մի շարք հարցերի պատասխաններ չունի։ «Եթե մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել, ինչի է զայրացել Գլխավոր շտաբը, հետևաբար չենք կարող ասել այդ զայրույթի առիթը քաղաքական է, թե՝ ոչ։ Վարչապետը հայտարարեց, որ նա ուղիղ կատարել է Սերժ Սարգսյանի հրահանգները, ես կարծում են, որ նախ պետք են ապացույցներ, որ հասկանանք, թե ինչպես է կատարել, դրանք ինչ հրահանգներ են եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում.

