Վահագն Հովակիմյանների, Դանիել Իոաննիսյանի, իհարկե, նաև այն անձի, ով կարողանում էր երեկ գնալ արտահերթ հանդիպել ու քննարկել հարցեր, հետո էլ Հանրապետության Հրապարակում դրա մասին խոսել, այս համակցությունը բերում է նրան, որ ցավալիորեն Սահմանադրությունը և բանակը զիջվում են նման երևույթներին՝ նժարի վրա դրվելու պայմաններում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրահետ, փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադառնալով հարցին, թե արդյուք նախագահի ՍԴ դիմելը այլ իրավական այտի վիճարկման համար պայմնաավորված է նրանով, որ երբ առաջին անգամ նախագահը հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը՝ շրջանառության մեջ դրվեց նրան պաշտոնանկ անելու մասին հայտարարությունը։
Հարցին, սա շանտաժի արդյո՞ւնք է՝ Վարդևանյանը պատասխանեց, որ առնվազն հանգամանքները և իրադարձությունների զարգացումները, որ իրար գումարում ենք՝ նման տպավորություն ունենալ առնվազն բոլորը կարող են։
«Ես նախագահի այս որոշումը դիտարկում եմ պատճառահետևանքային կապի տիրույթում, որովհետև իրավական տեսանկյունից սա մեկնաբանման հնարվոր չէ ենթարկել։ Եթե արդեն արձանագրվում է, որ կա սահմանադրականության խնդիր՝ հրամանագրի վերաբերյալ, իսկ առարկության տեքստը Դանիել Իոաննիսյանը կարողացել է հրապարակել ու հրապարակել է, այս պայմաններում ՍԴ չդիմելը նույնն է՝ ինչ հանրապետության նախագահը, որ հետևում է Սահմանադրության պահպանմանը՝ տեսնում է, որ սահմանադականության խնդիր կա, բայց չի դիմում ՍԴ՝ թույլ տալով, որ սահմանադրությունը խախտվի»։
Դիտարկմանը, թե սա նշանակում է, որ պետք է հաշտվե՞լ այն մտքի հետ, որ մարտի 4-ին հրամանը կմտնի ուժի մեջ և Օնիկ Գասպարյանն ազատված կլինի պաշտոնից՝ նա պատասխանեց, որ դժվարանում է պաշտոնից ազատման մասին մեկնաբանություն տալ, քանի որ եթե մի հարցը ըստ նախագահի ակնհայտ հակասահմանադրական է, այսինքն, ըստ սահմանադրությանը հետևող բացառիկ սուբյեկտի, պետության գլխի, ապա ինչպե՞ս է լիեգիտիմություն ունենալու այդ ակտը, եթե անգամ իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ։ Սահմանադրությունը երբեք չի կանխատեսել մի իրավիճակ, երբ հանրապետության նախագահը կարող է առարկություն ներկայացնել, ասել, որ սահմանադրության խնդիր կա և դրանից հետո չդիմի ՍԴ։ Այստեղ առնվազն լեգիտիմության տեսանկյունից ունենք հսկայական վակուում, որը հաղթահարել հնարավոր չէ, որովհետև հանրապետության նախագահը, որը պետք է հաղթահարեր այդ վակուումը, չի դիմել ՍԴ։ Եթե ՍԴ-ն ասեր, որ հրամանագիրը իրավաչափ է՝ այդ ժամանակ, ես կասեի, որ այո, պետք է հաշտվել ԳՇ պետի պաշտոնից ազատման հետ, սակայն իրավական գործընթացը կիսա՞տ թողնել, այդպես չի լինում, հետևաբար ասել, որ այդ մտքի հետ պետք է հաշտվել՝ ես որպես մասնագետ դժվարանում եմ»։
Նա հիշեցրեց, որ ազատման հրամանը մարտի 1-ին է մուտքագրվել նախագահական նստավայր և 3-օրյա ժամկետը լրանում է 3 օրից։ «Հետևաբար, հանրապետության նախագահը կարող է դրսևորել իր պարտականությունները կատարելու վճռականություն և վահագնհովակիմյանների և նման երևույթների մասով որևէ կերպ չընկրկի և չստորադասի սահմանադրությունը նման երևույթների և պարզապես կատարի իր առաքելությունը, դիմի ՍԴ»։

