Մեկ ընդդիմությունն ասում է՝ գիտեք ինչ, էլ իրենք իշխանություն չունեն, մեկ էլ ասում է, որ վարչական ռեսուրս ենք կիրառել, ես իրենց խորհուրդ կտամ կողմնորոշվել։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբացության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Վանկարկումներից մարդկանց տրամադրվածությունը երևաց, որ նրանք բերված ժողովուրդ չեն և այնպես չէ, որ եթե իշխանությունը շատ-շատ ցանկանար դպրոցի տնօրեններ, հիմնարկների աշխատողներ կլինեին։ Համենայն դեպս Գեղարքունիքի մարզից թեկուզ 1 դպրոցի տնօրեն, 1 պետական հիմնարկի աշխատող չեմ տեսել, բայց կարող էր նաև լինել, քանի որ մեր կողմնակիցներից մարդիկ կան, ովքեր աշխատում են պետական համակարգում, բայց ամեն դեպքում ես չեմ հանդիպել։ Նախկինները բերում էին դպրոցներից՝ պլակատներով, բայց վստահաբար կարող եմ ասել, որ երեկ չկար նման բան»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով Գեղարքունիքի փոխմարզպետ ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի՝ աշխատանքից ազատման դիմումին՝ Գրիգորյանը նշեց. «Ես իր հետ չեմ աշխատել, երբ ես դիրքերում էի իրեն նշանակեցին փոխմարզպետ, հետո ես եկա, պարզվեց, որ Վարազդատ Կարապետյանը դրել է մանդատը և ես գնալու եմ ԱԺ, այսինքն մենք չենք աշխատել և չգիտեմ մարզպետարանում կամ իշխանության հետ ինքն ինչ խնդիր ունի։ Մի քանի անգամ հանդիպել եմ, նորմալ հարաբերություն ենք ունեցել, հիմա չգիտեմ, ինքը զինվորական է և ունի իր կարծիքը այս պահին, ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել այդ մասով»։
Մանրամասները՝ տեսանյութում.

