ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ մարտի 2-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր եղած ելույթից մեջբերմամբ, որտեղ ասվում է. «Կասեցրեք ձեր հանրապետական կուսակցական բանդաների գործունեությունը բուհերում. Դպրոցները վերածել եք կուսակցական ընտրակեղծարարության որջերի»:
Զոհրաբյանի խոսքով, մարտի 1-ից 13 տարի անց իշխանությունը արցախյան պատերազմում մեր պարտությունը, հազարավոր տղաների մահը, անհետ կորածների եւ ռազմագերիների հարցը նշեց «դըմփ-դըմփ-հու»-ներով, Երեւանի փողոցներով վուվուզելներով կրուիզ անելով։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
