ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում անդրադառնում ենք հասարակական, սոցիալ-տնտեսական ոլորտում արձանագրված տարատեսակ ցուցանիշների, վիճակագրական տվյալների։ Այս անգամ կանդրադառնանք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությանը։
2020 թ-ի հունվար- դեկտեմբեր ամիսների ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմեկ է 7 մլրդ 103,9 մլն դոլար, ինչը 13,2 տոկոսով քիչ է 2019 թ-ի ցուցանիշից։
Ընդ որում՝ 2020 թ-ին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 544,5 մլն դրամի ապրանք, ներմուծվել՝ 4 մլրդ 559,4 մլն դրամի արտադրանք։
Հատկանշական է, որ 2019 թ-ին արտաքին ապրանքաշրջանառության աճը կազմել է 110,8 տոկոս կամ 8 մլրդ 186,2 մլն դրամի ապրանք։
2018-ին այս ապրանքաշրջանառության աճել էր 116,6 տոկոսով։ Ընդ որում՝ 2020 թ-ին ավելի քիչ ապրանք է ներմուծվել և արտահանվել քան 2018 թ-ին։ Եթե 2020 –ին 7 մլրդ 103,9 մլն դոլարի ապրանք է ներմուծվել կամ արտահանվել, ապա 2018 թ-ին այս ցուցանիշը եղել է 7մլրդ 387,9 մլն դոլարի ապրանք։
Վերջին 5 տարվա ընթացքում ամենաբարձր աճը արձանագրվել էր 2017 թ-ին, արտաքին ապրանքաշրջանառության աճը կազմել էր 125,8 տոկոս կամ 6 մլրդ 334.8 մլն դոլար։
2021 թ-ի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 403.9 մլն դոլար, սա 16,8 տոկոսով քիչ է 2020 թ-ի հունվարի ցուցանիշից և 46 տոկոսով պակաս՝ 2020 թ-ի դեկտեմբերի ցուցանիշից։

