Հայկական զինված ուժերի ԳՇ հայտարարությունը կարմիր գիծ էր Փաշինյանի համար։ Երկու օր առաջ Փաշինյանն իր միկրոհանրահավաքը, որին ըստ Դանիել Իոաննիսյանի՝ մասնակցում էր 10 000 մարդ, ներկայացնում էր որպես կոնսուլտացիաներ ժողովրդի հետ։ Հայաստանի բնակչությունը 2,9 մլն է, նա այդ 10 հազարի հե՞տ էր կոնսուլտացիաներ անում ու պետութան համար կարևոր հարցերը քննարկում սա արդեն զավեշտ չէ, սա ողբերգություն է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Ողբերգություն է նաև այն, որ Փաշինյանն հայտարարում է, թե Օնիկ Գասպարյանը գնում է, իսկ մյուս գեներալների հետ ինքն աշխատում է։ Այս հեքիաթին ոչ ոք չի կարող հավատալ, որովհետև 34 գեներալներ, որոնք ստորագրել են իր հրաժարականը պահանջող թղթի տակ՝ չեն կարող աշխատել Փաշինյանի հետ։ Այնպես՝ ինչպես Փաշինյանը չի կարող աշխատել այդ գեներալների հետ, քանի որ նրանք մեկը մյուսի նկատմամբ վստահություն չունեն։ Ինչպե՞ս է դավաճան Նիկոլը պատկերացնում, որ ինքը մնում է վարապետ, իսկ հայկական բանակի սերուցքը հեռանում է, որովհետև այդպես է ուզում հրապարակում հավաքված 10 հազարանոց իրերկրպագուների խմբակը և իր թայֆեն՝ անգրագետ և դիլետանտ։ Այստեղ արդեն հարցն հետևյալն է, կամ մենք ունենում ենք բանակ և վերականգնում ենք մեր դիրքերը տարածաշրջանում, կամ Նիկոլ Փաշինյանը նմում է վարչապետ և ոչնչացվում է հայկական բանկը , իսկ Հայաստանը դառնում է 3-րդ կարգի երկիր, որը հետագայում դառնալու է Թուրքիայի վիլլայեթ, որովհետև Ադրբեջանի բռնապետը իր երեկվա ասուլիսում բազմաթիվ անգամներ նշեց, որ Հայաստանը Ադրբեջանի համար թշնամի է։
Որքան ուզում է Նիկոլն ու իր շրջապատը զառանցեն և հայաստանյան հասարակությանը խաբեն, որ ճանապարհների և ենթակառուցվածքների բացելով օգուտ են բերելու Հայաստանին՝ միևնույն է, այդպես չի լինելու։ Ալիևը երեկվա ասուլիսում պարզ ասաց, որ Հայաստանը Ադրբեջանի թշնամին երկիր է և ինքն ամեն ինչ անելու Հայաստանի ոչնչացման համար։ Եթե որևէ մեկը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նման թեուսը մտածում է, որ ամեն ինչ տալով Ադրբեջանին՝ ձերբազատվել է բոլոր խնդիրներից՝ չարաչար սխալվում է։ Ադրբեջանի ախորժակը հիմա է գալու, երբ ինքը տեսնում է նվաստացած ու նսեմացված Հայաստան, որի ղեկավարը ամեն օր է ծաղրուծանակի ենթարկվում իրենց կողմից»։

