Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Այս նշանակումը բուռն քննարկումների առիթ է դարձել: Օգտատերերը նշում են, որ Դավիթ Սարգսյանը Փաշինյանի եղբորորդու` Սիփան Փաշինյանի շրջապատից է: Նախկինում աշխատել է բենզալցակայանում:
Երեկվանից համացանցում տարածվում է նաև Սարգսյանի կողմից լրացված անձնական տվյալների թերթիկը, որտեղ իր սեռի դիմաց գրել է «արու»: Նա միջնակարգ մասնագիտական կրթություն ունի, անգամ սխալ է գրել իր ավարտած ֆակուլտետի անունը, ապա շտկել է, իսկ ծննդյան վայրը տողի դիմաց գրել է հասցեն:
Ձևաթղթից պարզ է դառնում, որ Սարգսյանը չունի նաև բարձրագույն կրթություն:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
