Հայոց բանակը չէր կարող շարունակ ենթարկվել այդ խելագարի ապօրինի հրահանգներին, այս իմաստով մենք բանակի կողքին ենք. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
Պարզապես ինքը փորձում է շարքից ընդհանրապես դուրս հանել հայոց բանակը, գլխավոր շտաբը, որպեսզի հաստատի մեկ մարդու դիկտատուրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
«Փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, արյունահեղության, քաղաքացիական պատերազմի, բայց մենք դա թույլ չենք տալու: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին լինել զուսպ»,-ասաց նա:
Սաղաթելյանը հավելեց, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրվիճակը, պարզ էր, որ դրա վերջը լինելու էր ԳՇ-ի հայտարարությունը. «Հայոց բանակը չէր կարող շարունակ ենթարկվել այդ խելագարի ապօրինի հրահանգներին: Այս իմաստով մենք բանակի կողքին ենք: Այլ տարբերակ լինել չի կարող»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ վարչապետի հրաժարականի պահանջին կմիանան նաեւ մյուս ուժային կառույցները»: