Առնվազն հիմա այստեղ եմ և շրջում եմ, որպեսզի բախումները և զինված քայլերը բացառեմ. Հայկ Սարգսյան
Քաղաքական
Ես հրապարակ եմ եկել Նիկոլ Փաշինյանի հրավերով, հորդորով։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Քիչ անց Հանրապետության հարապարակում կանցկացվի մեծ հանրահավաք, որի ընթացքում վարչապետը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանները»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ իր կարծիքով այս հավաքը քաղաքացիական բախումներից և որևէ զինված գործողություններից զերծ մնալու համար է. «Որևէ բախում, որևէ զինված քայլ ես բացառում։ Առնվազն հիմա այստեղ եմ և շրջում եմ, որպեսզի նման բոլոր քայլերը բացառեմ և կարծում եմ ԶԼՄ-ները նույնպես կնպաստեն այս ընթացքում լուսաբանելով, քաղաքացիների կողքին կանգնելով»։
Հարցին՝ ռազմական հեղաշրջման փորձ տեսնո՞ւմ է՝ Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած այս պահին ամբողջությամբ չեմ տիրապետում իրավիճակին, չեմ կարող որևէ բան ասել»։
Հարցին՝ բախումների վտանգ կարո՞ղ է լինել՝ նա խատասխանեց. «Չեմ կարծում, չենք թողնի»։