Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է նաև Մառլեն Արթուրի Յոլչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը։
«Մառլեն Արթուրի Յոլչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Մառլեն Արթուրի Յոլչյանը (ծնվ.՝ 1994 թվականի հուլիսի 23-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Նոր Խարբերդ, 18 փող., 66/23 տուն), ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի N 912-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտում որպես գիտաշխատող-մաթեմատիկոս:

