Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Փաշինյանը կամ անգրագետ է կամ միտումնավոր է նման հայտարարություններ անում. Սեյրան Օհանյան

Հասարակություն

ArmDaily.am-ի զրուցակիցն է գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

-Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Իսկանդեր» համակարգը արդյունավետ չի գործել։ «Իսկանդերի» պիտանելիությունը ստուգվե՞լ է արդյոք այն ձեռքբերելուց առաջ։
-Ես չեմ լսել իր հարցազրույցը, բայց այսօրվա բոլոր հարցադրումները ինձ խոսում են այն մասին, որ մարդ է խոսում, ով այդ գերճշգրիտ, հեռահար և շատ նուրբ համակարգի մասին որևիցե մի տեղեկություն չունի։ Այդ համակարգի մասին կարող են խոսել միայն ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային վարչության համապատասխան մասնագետները, որոնք որ պատրաստություն են ստացել և Ռուսաստանի Դաշնությունում և այնուհետև փորձ են ձեռք բերել նաև մեզ մոտ։ Ընդհանուր առմամբ «Իսկանդեր» համակարգը ձեռք ենք բերել 2015 թվականի վերջում՝ իմ ղեկավարության ժամանակ, բարձր ռազմաքաղաքական մակարդակի հանդիպումներ են եղել, որին մասնակցել եմ և ես, և ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ, գեներալ Խաչատուրովը՝ Հանրապետության ղեկավարության ուղղորդմամբ։ Բավականին երկար պայմանավորվել ենք, ինչ միջոցներով, ոնց, ինչպես ձեռք բերել, որոշվել է ֆինանսավորման կարգը, որոշվել է նախապատրաստման ողջ ընթացքը և մեր մասնագետները մասնակցել են և համակարգի նախապատրաստմանը և նաև ստուգել են նրա մարտունակության վիճակն ու հրթիռների տեխնիկական սպասարկման աստիճանը։ Այնուհետև տեղափոխվել է Հայաստան և Հայաստանում ընդունվել է այն, իհարկե Ռուսաստանի Դաշնությունում փորձարկելուց հետո։ Մեր Զինված Ուժերում գոյություն ունի սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման, կիրառման համապատասխան կարգ։ Կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մեր բանակը կարողացել է ճիշտ կազմակերպել լավագույն պայմաններում և համակարգի, և հրթիռների պահպանումը, որովհետև այդպիսի բազա մենք ունենք և դրա սպասարկումը և նաև ամենօրյա ստուգումների, սպասարկման, մարզումների և զորավարժությունների և նաև Գլխավոր Շտաբի կողմից հանկարծակի ստուգումների արդյունքում կատարելագործվել են դրա պատրաստության, մարտունակության վիճակն ու որոշվել պիտանելիության վիճակը։ Եթե մինչև պատերազմը և պատերազմից առաջ այդպիսի խնդիրներ լինեին, ապա դրանք կբարձրաձայնվեին։

-Պատերազմի ժամանակ «Իսկանդերի» տեղի, ժամանակի կիրառման որոշումն ո՞վ է կայացնում։
-«Իսկանդերի» նման հեռահար և ճշգրիտ համակարգերը սովորաբար Զինված Ուժերի կիրառման պլանի համաձայն օգտագործվում են հակառակորդի կարևոր օբյեկտների խոցման համար և այդ կարևոր օբյեկտների խոցման փուլերը, ժամանակահատվածը, արդյունավետությունը, թե ինչպիսի բեկում մտցվի՝ որոշում է գլխավոր շտաբի պետի ղեկավարությունը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեիք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «Իսկանդերի» արձակած հրթիռը պայթել է 10 տոկոսով միայն։
-Նույնիսկ ոչ բոլոր զինվորականները կարող են գնահատական տալ «Իսկանդերի» պայմանների, վիճակի և կիրառման վերաբերյալ, էլ ինչ մնաց անձնավորություն, որը որ բանակում չի ծառայել կամ զինվորական ծառայության մասին նրա պատկերացումները այս ժամանակահատվածում իջել են մարտավարականից էլ ցածր՝ վարտիքի աստիճան։ Նրա բոլոր քայլերը այս տարիների ընթացքում և հիմա էլ խոսում են այն մասին, որ ինքը կամ անգրագետ է կամ էլ միտումնավոր է այդ ամեն ինչը անում։ Ի՞նչ է նշանակում տասը տոկոսով է հրթիռը պայթել, այսինքն հրթիռի տասը տոկոսը պայթել է, մնացած 90 տոկոսը չի՞ պայթել։ Դա և մեր բանակի մարտունակությանն է կպնում և նաև մեր միջազգային համագործակցությանն է վնասում՝ հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների առումով։Այս երեք ու կես տարիների ընթացքում նշված անձնաց բոլոր արտահայտությունները կամ սուտ են եղել կամ մանիպուլացվել են կամ էլ սկսել են ճշգրտվել իրենց թիմի անդամների կողմից,թե ինքը այս չէր ուզում ասել, այն էր ուզում ասել։ Սրանից կարելի է ենթադրել, որ իրոք ինքը ինչ-որ մեկի պատվերն է անում։ Միգուցե ուզում է վատացնե՞լ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ՝ ասենք արևմուտքի իրեն վերահսկող ուժերի կողմից։

-«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը մտադիր է Ռուսաստանից վերջին 15 տարվա ընթացքում գնված զինտեխնիկան ստուգել և չբավարարվել միայն «Իսկանդերի» ստուգումներով։ Արդյո՞ք սա վտանգավոր զարգացումների չի տանի ու անվտանգային ի՞նչ խնդիրներ կարող է առաջ բերել։
-Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի պլանը և սպառազինության, և ռազմական տեխնիկայի պլանը պետական ծրագիրն ըստ էության բարեփոխումներից զարգացման անցման ամբողջ ընթացքը կատարվում է միջգերատեսչական համադրմամբ և միջազգային փորձագիտական խմբերի համապատասխան խորհրդատվությամբ։ Այսինքն, եթե ՀՀ Զինված Ուժերը փորձել են զարգանալ, ապա ստեղծվել է հանձնաժողով և այդ հանձնաժողովը համապատասխան ժամանակահատվածում այդ պլանավորումը իրականացրել է։Սա մեկ, երկրորդը՝ ՀՀ Զինված Ուժերի գնումները, հատկապես սպառազինության, երբևիցե չեն եղել ինքնուրույն՝ դա միշտ գտնվել է վերահսկողության ներքո։ Եթե հիմա էլ իրենք փորձում են ասեն,թե ինչ գնումներ են կատարվել, կարծում եմ, իրենք իրենց նորից հարվածի տակ են դնելու։ Նախևառաջ, կարծում եմ, որ նախկինում մեր Զինված Ուժերի մասնագետները և ռազմաքաղաքական ղեկավարությունը ավելի լավ է հասկացել բանակի սպառազինման գործընթացից, քան հիմիկվա ամեն օր այդպիսի տարբեր արտահայտություններ անողները։ Ինչ վերաբերում է՝ կվնասի մեր հարաբերություններին, ՌԴ-ն մեզ չի պարտադրել ինչ-որ բան գնելու, այդ գնումները իրականացրել ենք մենք։ Եվ այդ գնումները մենք իրականացրել նք հիմնականում ՌԴ-ի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ծրագրի համաձայն, բայց միևնույն ժամանակ լինելով ինքնիշխան պետություն՝ մենք գնումներ ենք իրականացրել նաև այլ երկրներից, ոչ մեկը մեզ չի ստիպել կամ չի պարտադրել իրենցից գնել կամ մեկ ուրիշից չգնել։ Կարծում եմ, սա նորից մանիպուլյացիայի ու գովազդի դաշտից է, որ նրանք անում են նման հայտարարություններ։

-Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունը, որտեղ Ստեփանակերտի կողքին նշված էր նաև Խանքենդի անվանումը։Սա կարո՞ղ է ակնարկ լինել ռուսական կողմից՝ ի պատասխան Փաշինյանի «Իսկանդերի» աշխատունակության մասին հայտարարությանը։
-Ես գտնում եմ, որ և պատերազմից առաջ իշխանությունների գոյությունը լոկ մեծամասնության իմ տեսանկյունից աթոռների զբաղեցնելով էր պայմանավորված ոչ գործնական աշխատանքով։ Պատերազմի ընթացքում, ընդհանուր առմամբ, աթոռները զբաղեցնելն էր և նրանք այդ պատերազմը ղեկավարել են ոտքի վրա, իսկ ոտքի վրա ղեկյավարելը նշանակում է ոչ հիմնավոր ղեկավարում։ Այս ամենը նաև արդյունք է նրանց նկատմամբ այս միջազգային գհործընկերների վերաբերմունքի։ Բայց, կարծում եմ, ոնց որ մենք ենք երկրի ներսում սովորել արդեն նրանց կատարած ոչ գրագետ քայլերին, կոպիտ ասած «հիմարություններին», այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ երևի մեզանից շուտ են սովորել նրանց հիմարություններին, նրանք լուրջ չեն վերաբերվում, կարող են նաև ակնարկել։ Նրանց խնդիրն ավելի շատ մեր ժողովրդի ապահովման հարցն է և իրենք դա գիտակցում են՝ ես ի նակտի ունեմ մեր ռազմավարական գործընկերոջը՝ այսինքն ռուսաստանի Դաշնությանը։

-Այսինքն իրենք հստակ տարբերությո՞ւն են դնում Հայաստանի իշխանությունների, հայ ազգի միջև։
-Ես կարծում եմ, որովհետև իրենք գիտակցում են, որ այսօրվա իշխանությունները այլևս չեն կառավարում ու չեն տիրապետում մեր երկիրը։ Մեր երկիրը քայլ առ քայլ,պարտությունների շարունակականությունն ապահովելով տանում են կամ խորը ճգնաժամի կամ էլ տանում են այդ ապաշրջափակման անվան տակ ավելի խորը շրջափակման։

Զրուցեց Հայկա Ալոյանը

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™