Ինչու էին ընդդիմադիր լիդերները հավաքվել ՀՅԴ գրասենյակում. Գեղամ Մանուկյանը պարզաբանում է
Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ընդդիմադիրները անհնազանդության ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նրանք ցանկանում էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել կառավարության շենք։
Կառավարության մոտից ակցիայի 57 մասնակից բերման էր ենթարկվել ոստիկանություն։ «Հայրենքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկելու ժամանակ նա ստացավ վնասվածքներ։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ Իշխան Սաղաթելյանը հրաժարվել է բժշկական հետազոտություն անցնելուց։
Անդրադառնաով հարցին՝ արդյոք այսօր Սաղաթելյանը մասնակցելու է ակցիային, Մանուկյանը նշեց. «Կարծում եմ երեկոյան կմասնակցի»։
Խոսելով այս պահին «Հայրենիքի փրկության շարժման» գրասենյակում ընդդիմադիր լիդերները շտապ հավաքի մասին Armlur-ի տեղեկություններին, Մանուկյանը նշեց, որ այս պահին նման հավաքից տեղյակ չէ, բայց այդ հավաքները պարբերական բնույթ են կրում։
Նա նաև նշեց, որ այսօր երեկոյան ակցիան մեկնարկելու է Արամ Մանուկյանի արձանի մոտից, մանրամասների մասին կհայտարարվի տեղում։