Խաղաղ երթից շուրջ մեկ ժամ անց քաղաքացիական հագուստով անձինք, առանց ներկայանալու, մոտեցել եւ առեւանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն/ՀԵՄ–ի ֆեյսբուքյան էջից։
«Այսօր Երեւանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու, քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել եւ առեւանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։
Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։
Ոստիկանությունից պահանջում ենք պարզաբանում։ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Հրավիրում ենք բոլոր իրավապաշտպանների ուշադրությունը»,- ասվում է ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցից՝ առանց ներկայանալու,...
Posted by ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ on Monday, 22 February 2021

