Daft Punk խումբը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը, հայտնում է Pitchfork կայքը։
Ֆրանսիական դուետը, որի երգերը բազմիցս ճանաչվել են ամենահանրաճանաչ պարային ժանրում, փլուզվել է։ Այդ առիթով խումբը 8 րոպեանոց տեսանյութ է թողարկել YouTube-ում, որը վերնագրել է «Էպիլոգ»։ Սա հատված է ֆիլմից, որը նկարահանվել է նրա մասնակիցների կողմից 2006 թվականին։
Խմբի ներկայացուցիչ Կատրին Ֆրազյեն հաստատել է կոլեկտիվի փլուզման մասին լուրը, սակայն լրագրողներին չի պատմել, թե որն է պատճառը:
Daft Punk-ը Փարիզում ձևավորվել է 1993 թվականին և սահմանել է «french touch» ոճը հաուս երաժշտությունում։ Մասնակիցները ելույթներին միշտ կոստյումներ են ներկայացել, որոնք ռոբոտի տեսք ունեին։ «One More Time» եւ «Harder, Better, Faster, Stronger» հիթերը ֆրանսիացի երաժիշտներին համաշխարհային հայտնիություն են բերել։

