«Գորշ գայլերի» դպրոցի առկայությունը Շուշիում ես դիտարկում եմ որպես քարոզչական բնույթ ունեցող երևույթ, չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշին դարձնեն ազգայնական կենտրոն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած Շուշիում կառուցելիք դպրոցի էսքիզին։
«Չմոռանանք Շուշիի դիրքը և հեռավորությունը Ստեփանակերտ քաղաքից, կարծում եմ, դպրոցի առկայությունը պետք է ստիպի Ստեփանակերտի բնակիչներին լքել քաղաքը, քանի որ մի քանի կիլոմետր հեռավորության վրա իրենք զգալու են թուրք-ադրբեջանական շունչը։ Այնպես որ սա ավելի շատ հոգեբանակլան ճնշման մեթոդ եմ համարում։ Ինչ վերաբերում է դպրոց բացելու հետևանքով առկա իրական վտանգներին, ապա իրական վտանգներ եղել են ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա։ Հետևաբար՝ առանց «Գորշ գայլերի» դպրոցի, թե «Գորշ գայլերի» դպրոցով՝ միևնույն է, վտանգը կա»։
Նշենք , որ Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ։

