Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ Երեւանն ու Մոսկվան մշակում են Հայաստանի արեւելքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական որոշակի կազմավորման վերատեղակայման հնարավորության հարցը։
«Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանն ազատ է արձակվել դատարանից, նրա կալանավորման միջնորդությունը չի բավարարվել: Երեկ կալանավորվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը, Մհեր Ավագյանն ազատ է արձակվել։ Նրանց Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով մեղադրան է առաջադրված
Երևանում Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» երթը, որի մասնակիցները հասել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ընթանում է անհնազանդության ակցիա:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր հերթական նիստից հետո կարող է քննարկել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը, որի հիմքում Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքն է, ինչը դատավոր Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է Դատական օրենսգրքով։
Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում մի շարք բացահայտումներ է արել։ Նա պատմել է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը 3 անգամ հանդիպումներ է ունեցել Կառավարության իրավական հարցերով ներկայացուցիչ Աննա Վարդապետյանի հետ, իր աշխատասենյակում հանդիպումներ է ունենում քննիչների, առաջին ատյանի քրեական գործերով դատավորների հետ, այս ընթացքում մի քանի անգամ այցելել է Վճռաբեկ դատարան։ Դատավորի հետ հարցազրույցը կարող եք դիտեl ArmDaily.am կայքում։
Երեւանում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետի վրա։ Բժշկական դիմակով դեմքը փակած մի քաղաքացի նռնակով զինված մտել է փոխանակման կետ և սպառնալիքով հափշտակել գումար ու դիմել փախուստի։

