ՏԿԵ նախարարությունը բրոքերի ծառայության համար 900,000 դրամ կվճարի, իսկ աշխատակիցների վերապատրաստման համար՝ 15,942,500 դրամ
Exclusive
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ՝ 2021թ-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների համար վճարել 15,942,500 դրամ։
Ռեգուլյար տեսակի 16000 լիտր բենզին գնելու համար նախարարությունը կվճարի 4,800,000 դրամ, ևս 10,895,900,600 դրամ էլ կհատկացնի ճանապարհների պահպանման աշխատանքների իրականացման համար։
Մաքսային միջնորդի (բրոքեր) ծառայությունների համար նախարարությունը կվճարի 900,000 դրամ։
Նախարարությունը նախատեսում է նաև 50 հատ պատի օրացույց գնել, որոնց համար բյուջեից կհատկացվի 125,000 դրամ։