Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է 1620 հատ գրիչ ու 3531 հատ զուգարանի թուղթ գնել. 2021թ-ի գնումների պլանը
Exclusive
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ 2021թ-ի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տարեկան գնումների պլանով նախատեսված է 1620 հատ գրիչ գնել, որոնց արժեքները տարբեր են և ընդհանուր վճարվելու է 1,093,150 դրամ։ Նախարարությունը 3531 հատ զուգարանի թուղթ գնելու համար էլ կվճարի 706,200 դրամ։ Հանրային հեռախոսային ծառայությունների համար էկոնոմիկայի նախարարությունը կվճարի 8,703,900 դրամ։
3,300.000 դրամ էլ կհատկացվի ներկայացուցչական ծառայությունների համար։