Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ձևերից մեկի՝ անձի որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելուն:
Անհատ ձեռնարկատեր լինելու պարտադիր նախապայման է պետական հաշվառում ունենալը, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ:
Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ, ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ վերջինիս գործունեության վայրից:
Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։

