21,5 մլն դրամի ալյուր, 4,2 մլն դրամի գարի, 444 մլն դրամի բենզին և ոչ միայն. ԱԱԾ-ի գնումների պլանը
Փաստերի լեզվով
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ 2021թ-ին Ազգային անվտանգության ծառայությունը նախատեսել է գնել 21,528,000 դրամ ընդհանուր արժեքով 89700 կգ 1-ին տեսակի ցորենի ալյուր։ 1,200,000 դրամի 100 աթոռ, ևս 100 հատ զինվորական աթոռակի համար կհատկացվի 800,000 դրամ, իսկ 50 հատ մետաղյա կարկասով աթոռակի համար՝ 500,000 դրամ։
Պրեմիում տեսակի 60,000 լիտր բենզին ձեռք բերելու համար ԱԱԾ-ն կվճարի 24,000,000 դրամ, իսկ ռեգուլյար տեսակի 1,200,000 լիտր բենզինի համար՝ 420,000,000 դրամ։
ԱԱԾ-ն պատրաստվում է նաև 4,236,000 դրամ ընդհանուր արժեքով 30,000 կգ գարի գնել։
12,500,000 դրամ կհատկացվի կիսաապխտած 5000 կգ երշիկ գնելու համար, 240,000 դրամ՝ զուգարանի թղթին, 1,375,000 դրամ՝ հատիկավոր լոբի, 120,000 դրամ՝ խնձոր, 22,800,000 դրամ՝ կարագ, 360,000 դրամ՝ կոնֆետ, 13,800,000 դրամ՝ հաց, 4,400,000 դրամ՝ բնական մեղր, 300,000 դրամ՝ ղեկավարի սեղան և այլն գնելու համար։