Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը: Այս հաղորդմանը կանդրադառնանք անշարժ գույքի սեփականատերերի կողմից տարածքները բարեկարգելու, ձյունը մաքրելու և նշված պարտավորությունները չկատարելու դեպքում նախատեսվող պատասխանատվության մասին։
Ի թիվս բարեկարգման պարտադիր այլ պահանջների՝ պարտավոր են մայթերի բարեկարգման դեպքում ապահովել տեսանելի մաքրությունը և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը, ձմռանը պետք է իրականացնեն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը։ Ընդ որում վերջիններիս արգելված է ձյան մաքրման ընթացքում ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում:
Այս աշխատանքները չիրականացնելու համար, վերջիններս կարող են ենթարկվել պատասխանատվության՝ տուգանք` 10.000-ից 20.000 դրամի չափով։
Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։

