Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան Շաբաթվա ամփոփում Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+) ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ Առնվազն պետք է հիմար լինես, որ կաշառք բաժանես. Մենուա Հովսեփյան Կարմիր բերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյանի» շտաբ և խուզարկություն են կատարում Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վերադառնա՞լ լսարան, թե՞ սովորել համակարգչի առաջ. Ինչպե՞ս են բուհերում անցկացվելու դասերը

Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դեռեւս անցյալ շաբաթ բուհերին գրություն է ուղարկել այն մասին, որ խրախուսելի էր դասապրոցեսը հնարավորության սահմաններում իրականացնել ոչ թե առցանց, այլ առկա ձևաչափով։ Մի շարք բուհեր հայտարարեցին առկա ուսուցմանն անցնելու մասին։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացրին, որ 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասընթացները մեկնարկելու են համալսարանում՝ 2021թ. փետրվարի 8-ից՝ առկա ուսուցմամբ։

Իսկ ՀՊՏՀ-ում դասընթացներն անցկացվելու են երեք հերթով. առաջին հերթով առկա բակալավրիատը, երկրորդ հերթով՝ մագիստրատուրաների մի մասը եւ հեռակա բակալավրիատը, իսկ երրորդ հերթով՝ երեկոյան մագիստրատուրայի կուրսերը։

Մանկավարժական համալսարանի ֆեյսբուքյան էջում տեղեկացրին, որ 2-րդ կիսամյակի դասերը կմեկնարկի` փետրվարի 9-ից առկա ուսուցման, փետրվարի 8-ից հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար: Առկա ուսուցման ուսանողների համար դասերը կանցկացվեն առկա (ոչ հեռավար), իսկ հեռակա ուսուցմամբ համակարգի ուսանողների համար` հեռավար (առցանց) ուսուցմամբ։

ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված ներկայիս կայուն համաճարակային վիճակը՝ ուսումնական հաստատության 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):

«Անցյալ շաբաթվա ընթացքում, ինչպես բոլոր համալսարանները, այնպես էլ Հայ-ռուսական համալսարանը ևս ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրություն առ այն, որ բուհերում երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը անհրաժշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ։ Բայց դրա հետ կապված, բուհերն իրենց ինքնավարության շրջանակներում պետք է իրենք կայացնեն որոշում։ Հայ-ռուսական համալսարանում անցյալ տարվա օգոստոս ամսին դասերը հեռավար անցկացնելու որոշում էր կայացրել։ Այժմ այդ գրությունը մենք ստացել էինք անցյալ շաբաթ և դեռևս վերջնական որոշում չկա երկրորդ կիսամյակի հետ կապված, բայց հնարավոր է առաջիկա գիտխորհրդի ընթացքում կայացվի համապատասխան որոշում»,-մեզ հետ զրույցում ասաց Հայ-ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը։

Թե ինչպես կկազմակերպվեն դասերը ԵՊՀ-ում՝ դեռ հայտնի չէ։ ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ստացել են նախարարից հրաման ոչ հեռավար դասընթացների կազմակերպման մասին։ «Բայց ֆակուլտետներն իրենք են որոշելու հեռավար կամ առկա ուսուցման համակարգին անցնելու մասին։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում գիտխորհուրդները կորոշեն»,- ասաց նա։

Իսկ ինչ կարծիք ունեն ուսանողները, նրանք ցանկանում են վերադառնալ լսարան, թե համակարգչի առաջ էլ վատ չեն սովորում։ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Գրիգորյանն ասաց, որ միանշանակ կողմ է ոչ հեռավար դասերին:
«Արտակարգ դրության հայտարարման առաջին իսկ օրվանից օնլայն դասերի պատճառը հասկանում էինք, դասապրոցեսները ամբողջը օնլայն էր: Բայց երբ արդեն սկսեցին օֆֆլայն գործել քոլեջները, ինձ համար դա սխալ էր, քանի որ քոլեջներում էլ պակաս չէր սովորողների թիվը: Մենք ամբողջ կուրսով խնդրում էինք, որ գոնե քննությունները օֆֆլայն անեինք, բայց ոչ մի արդյունք: Չեմ կարող չասել, որ օֆֆլայն դասերի ժամանակ դու քո մեջ պարտավորություն ես զգում, ավելի լավ ես սովորում: Իսկ տանը հնարավոր է խնդիրներ լինեն, կամ հյուր գա և այլն, ու դու արդեն իսկ չես կարողանա կենտրոնանալ դասի վրա: Ես ինքս մեծամասամբ քննությունների համար եմ ուզում, որ դասերը օֆֆլայն լինեն, քանի որ անարդարությունը շատ է: Ուսանողներ կան, որ պարզապես կարդում են համակարգչից ու ավելի բարձր ստանում, քան նա, ով չարչարվել ու սովորել է, ու դա էլ բերում է նոր խնդրի՝ ուսանողների մեջ: Բացի դա նաև վարձի խնդիր կա, վճարում ենք այնքան, որքան որ առաջ: Գոնե մի քիչ կրճատեին վարձերը: Գիտեմ, որ մեր ֆակուլտետում դասերը օֆֆլայն են լինելու ու մենք մարտից ենք գնալու դասի: Ուրախ եմ, քանի որ վերջապես կկարողանանք նորմալ գիտելիք ստանալ և դասապրոցեսն էլ արդյունավետ կլինի»,- ասաց Նաիրան:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջմշակութային հաղորդակցություն առաջին կուրսի ուսանողուհի Աննա Գալստյանը նույնպես կողմ է առկա ուսուցմանը:
«Կողմ եմ, որ օֆֆլայն է, որովհետև առկա ուսուցումը ավելի գերադասելի է, քանի որ ուսանող և դասախոս շփումը շատ կարևոր է։ Առկա ուսուցումը թույլ է տալիս ուսանողներին լինել ավելի անմիջական, ձեռք բերել ընկերական շրջապատ, կարողանալ ճիշտ արտահայտել միտքը՝ առանց որևի կոմպլեքսների: Գիտելիքի առումով առկա ուսուցումը շատ կարևոր է, ուսանողը ավելի լավ կընկալի դասախոսի բացատրած նյութը»,- ասաց նա:

Հայ-ռուսական համալսարանի ուսանող Քրիստիան Գինոսյանն մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ ի սկզբանե գիտեին, որ իրենց դասերը հեռավար են անցկացվելու, քանի որ ուսանողների մի զգալի մասը արտասահմանից են՝ Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Ղրղզստան և այլն:

«Հավասարության համար հիբրիդային ձևով էինք դասերը անցկացնում. մենք գնում էինք, իսկ մնացածը միանում էին օնլայն: Անցյալ սեմեստր դասեր են եղել, որ գնացել ենք, եղել են, որ օնլայն ենք արել: Բայց ինձ համար, որպես չորրորդ կուրսի ուսանող, օնլայն կրթությունը շատ ավելի հարմար է, որովհետև մեծամասամբ տեսական դասեր են, ոչ պրակտիկ ու բացի դա կարողանում ես համատեղել աշխատանքի հետ, կամ էլ մեկ այլ դասերի»,- ասաց Քրիստիանը:

Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Սուսինա Խաչատրյանն էլ նշեց, որ վերջին կես տարում է հեռավար դաս արել և իր համար հեռավարը վատ տարբերակ չէ:

«Օնլայն կրթությամբ կարելի է համատեղել շատ բաներ, սակայն մշտապես օնլայն տարբերակը ճիշտ չէ: Իմ փորձով կարող եմ ասել, որ օրինակ չորրորդ կուրսում ես կարողացա լավ աշխատել իմ դիպլոմային աշխատանքի վրա, չնայած նրան, որ օնլայն պաշտպանեցի այն: Այդ ընթացքը ավելի հանգիստ էր և անգամ հասցնում էինք հաղորդումներ պատրաստել: Հիմա մագիստրատուրայի առաջին կուրսում եմ սովորում և երկրորդ կիսամյակից դասերը առկա է լինելու, բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ է հիբրիդային տարբերակը: Մեզ մոտ մոտավորապես հինգ տարի է, ինչ հիբրիդային համակարգը գործում»,- ասաց նա:

Նշենք որ ArmDaily.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ասել էր, որ քայլեր են ձեռնարկվել ԲՈՒՀ-երում նորմալ դասապրոցեսի անցման համար: «Նախորդ շաբաթվա ընթացքում ԲՈՒՀ-երի ռեկտորները նախարարի գրությունը ստացան, որով խրախուսվում է, որ փետրվարից սկսվող նոր ուսումնական պրոցեսը հնարավորության սահմաններում իրականացնել ոչ թե առցանց, այլ առկա ձևաչափով։ Սա խրախուսելի է, որովհետև, որակի առումով մենք մեծ կորուստ ենք ունեցել և այդպես շարունակելը նպատակահարմար չէ, հատկապես, որ կորոնավիրուսի թվերը ցույց են տալիս, որ անընդհատ նվազում կա և տոկոսային առումով էլ վերջին օրերին չի գերազանցում թեստավորվածների 10 տոկոսը»,- ասել էր նա:

Գոհար Պետրոսյան

Հրապարակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության որոշումը
Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստում
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը կողաշրջվել է, վարորդի դին նրա տակից դուրս են բերել Վանաձորի փրկարարները
Հրապարակվել է դպրոցական արձակուրդների ժամանակացույցը
Խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ՏԻՄ-ին մասնակցությունը եւ ՔՊ-ի ձայները ավելի ցածր է եղել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք
ՏԻՄ ընտրություններ. 6 համայնքներում կայացած քվեարկության նախնական արդյունքներն՝ ամփոփ
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. այցելելու է նաև Հայաստան
Ինչպես է Առուշ Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը
Ոստիկանությունը եկել էր իրենց ծառայելու և ընդդեմ «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատելու. Իրինա Յոլյան
Մրցումների վերջին օրը հայ սամբիստները նվաճել են ևս երկու մեդալ
Անցած 1 օրում հրշեջ-փրկարարները 4 հրդեհ են հանգցրել 4 քաղաքներում
Շաբաթվա ամփոփում
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ․ ՄԻՊ
Վերջին տարիներին մեկ այլ՝ լայն տարածում գտած արատ է նկատվում. այդ արատի անունը դալբայոբիզմ է
ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ էներգահամակարգին
Փոքրերի վախերի համար մեղավոր են ծնողները. Հարցազրույց մանկական հոգեբանի հետ
Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին
Օրվա աստղագուշակ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով
Ժաննա Անդրեասյանը՝ տարակարգի և կամավոր ատեստավորման նկատմամբ ուսուցիչների հետաքրքրությունների մասին
ՏԻՄ ընտրություններում արձանագրված խնդիրները ՄԻՊ-ը կամփոփի և կուղարկի իրավասու մարմիններին
Երևանում բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր
Լույս չի լինի
Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը
Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
Մեղրիում հաղթում է «Հանրապետություն» կուսակցությունը
Գյումրիում ՔՊ-ի թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Տեղ խոշորացված համայնքում ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Ես ձեր ցավը տանեմ, իմ անկոտրում ժողովուրդ․ Առուշանյանի ուղերձը՝ գորիսեցիներին
Տաթևում հաշվարկն ավարտվեց. առաջատարը ՔՊ-ն է
Պատրաստվում եմ մտնել և պարոն Առուշանյանին հայտնել այս ուրախալի լուրը. Էրիկ Ալեքսանյան
Գյումրիի 54 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Դիլիջանում հաղթեց ՔՊ-ն
Նախնական արդյունքներ` Մեղրի համայնքից
Դիլիջանում ՔՊ-ն հաղթում է «Հայրենիք»-ի թեկնածուին
Նախնական արդյունքներով 4 քաղաքական ուժ է հաղթահարել անցողիկ շեմը․ տվյալներ՝ Գյումրիից
Ինչպես են «Առուշ Առուշանյան»-ի շտաբում տոնում հաղթանակը
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչու են երիտասարդ տղաներն իրենցից տարիքով մեծ կանանց ընտրում (18+)
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. Գամկրելիձե
Գյումրու 11 ընտրատեղամասից ստացված արդյունքները
Նոր արդյունքներ՝ Գորիսի ՏԻՄ ընտրություններից
Արդեն փակված ընտրատեղամասերում հաղթել ենք. Գորիսի փոխհամայնքապետ
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս. ԿԸՀ
Կոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ «Հայ ազգային կոնգրես»
Առաջին արդյունքները՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից
Հայաստանի Հանրապետությունում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Առաջին արդյունքները Մեղրիից
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™