Գիշերվանից ԵԱՍՄ մեքենաները գործի մեջ են. Հակոբ Կարապետյան
Հասարակություն
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ գիշերվանից ԵԱՍՄ մեքենաները գործի մեջ են:
«Նախ՝ աղ ու ավազով մշակում են փողոցը, որը հետո՝ ձյան շերտը նստելուց հետո, մաքրում են։
Ձնամաքրման աշխատանքների մանրամասներին հետևեք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի էջում»,- գրել է Կարապետյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութեր, որոնք արվել են Երևանի վարչական տարբեր շրջաններում՝ Նորք-Մարաշ, Աջափնյակ, Դավթաշեն, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա: