Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը ոչ միայն այս 44 օրվա ստերի մասին է, խոսքը այս 2.5 մոտ 3 տարվա ստերի մասին է։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում։
«Հիշում եք հարևան, բարեկամ երկրների հարաբերոըւթյունների հետ ինչ խնդիրներ ենք ունեցել՝ Ռուսաստանի, Իրանի: Խնդիրների այս ամբողջ դասական փաթեթը իրականացվել է Հայաստանում։ Ես չեմ կարող ասել, թե այս իշխանությունը թուրքական գործակալներ են, բայց ես կարող եմ ասել մի բան, որ եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում։ Պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե ուղղակի չհասկանալով արված քայլեր են, դա մեծ հարց է, որը ևս պետք է պարզել»,- ասաց Քոչարյանը։

