Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սահմանադրությունը կոչված չէ բավարարելու ցանկացած քմահաճույք, չի կարելի դրանում մտացածին սողանցքներ հայտնաբերելով՝ հապճեպ ու անարգել հարմարեցնել դրանք խմբային շահերին. հարցազրույց

Իրավական

Խորհրդարանում նախնական քննարկման փուլում է գտնվում Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որով նախատեսվում է Ազգային ժողովի ինքնարձակման կանոն։ Եթե այս նախագիծը հաջողություն գրանցի, ապա իշխող քաղաքական ուժը, այդպիսով, կզոհի խորհրդարանական մեծամասնությանը՝ հանուն վարչապետի պաշտոնավարությունը մի քանի մասով ձգձգելուն։ Հաշվի առնելով խնդրի իրավական կողմը, ArmDaily.am-ը զրուցել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

- Այն, որ խորհրդարանական մեծամասնությունը նախագծով ձգտում է ամեն գնով պահել վարչապետի աթոռը և միայն այդ պայմանով գնալ արտահերթ ընտրությունների, ինչը վարչական ռեսուրսների անթաքույց օգտագործման երաշխիք է՝ պարզ է, սակայն կարո՞ղ ենք այսպիսի նախագիծը հիմնավորված գնահատել։

-Այս նախաձեռնությամբ, ըստ էության, փորձ է արվում առաջնահերթ համարել ինչ-ինչ իրավիճակային շահեր՝ շրջանցելով ժողովրդավարության էական սկզբունքները և սահմանադրականության բուն գաղափարը։ Սահմանադրությունը կոչված չէ բավարարելու ցանկացած քմահաճույք, չի կարելի դրանում մտացածին սողանցքներ հայտնաբերելով, հապճեպ ու անարգել հարմարեցնել դրանք տվյալ իրավիճակում խմբային շահերին, հընթացս արդարանալով, թե իբր սկզբունքորեն ղեկավարվում են «օրենքի տառով»։

Թերևս, հիասթափեցնեմ՝ այս քայլը խորը հակասության մեջ է Սահմանադրության հիմնարար սկզբունքների ու նորմերի հետ։ Այս փուլում խոսենք բուն գաղափարի մասին, քանզի նախագիծը դեռ պաշտոնապես չի դրվել շրջանառության մեջ։

Ըստ էության, օրենսդիր մարմնին, որի առջև սկզբունքորեն պետք է հաշվետու լինի գործադիր իշխանությունը, պարտադրվում է ինքնարձակման գործընթաց։ Այս մասին աներկբա վկայում են տեղի ունեցող իրավաքաղաքական զարգացումները, մասնավորապես այն, որ ընդդիմադիր խորհրդարանական ուժերին առաջարկվել է՝ որևէ իրավական արժեք չունեցող հուշագիր ստորագրելու եղանակով, կամավոր հրաժարվել վարչապետ առաջադրելու իրենց սահմանադրական իրավունքից։ Այս հնարքի էությունը ամիսներ առաջ կնքվել է՝ «չեք ուզում լավով, կանենք վատով» արտահայտությամբ։
Ընդհանրապես, անկախ նախաձեռնության աղբյուրից, այսպիսի մոտեցումները բնորոշ են առնվազն նախագահական կառավարման ձևին, երբ Հանրապետության նախագահը օժտվում է խորհրդարանն արձակելու լիազորությամբ։ Օրինակ, այսպիսի լիազորությամբ է օժտված Արցախի Հանրապետության նախագահը (Սահմանադրության 93-րդ հոդվածի 13-րդ կետ)։ Մինչդեռ՝ խորհրդարանական կառավարման ձևի պարագայում, հիշյալ եղանակով խորհրդարանին ինքնարձակվելու լիազորություն վերապահելն իրավաչափ չի կարող համարվել։

- Այդ կապակցությամբ պատճառաբանում են, որ Սահմանադրության 92-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու իրավասությունը վերապահված է նաև Ազգային ժողովին։

-Հենց դրա համար եմ ասում, որ պետք չէ հայտնաբերել մտացածին սողանցքներ։ Սահմանադրության 92-րդ հոդվածի կարգավորման առարկան բոլորովին այլ է, այն վերաբերում է բացառապես արտահերթ ընտրություններ նշանակելու կարգին և այն հիմքերին, որոնք արդեն իսկ ամրագրված են Սահմանադրության այն հոդվածով, որում փոփոխություններ կատարելու միակ, անփոխարինելի եղանակը հանրաքվեն է։ Խոսքը 149-րդ և 151-րդ հոդվածների մասին է, որոնցից 149-րդ հոդվածն ընդհանրապես ենթակա չէ փոփոխության Ազգային ժողովի կողմից, իսկ 151-րդ հոդվածով հղում է արված նույն 149-րդ հոդվածի վրա։ Ի դեպ, 151-րդ հոդվածում հղում է արված նաև մեկ այլ՝ 115-րդ հոդվածի վրա, որը դարձյալ կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեով։
Ինչևէ, այս քայլի հեղինակների տրամաբանությամբ կարելի է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ձգտումն իրագործելու նպատակով Ազգային ժողովի իրավասությանը վերապահված ցանկացած հոդվածում նախատեսել ուզածդ կարգավորումը և արդարանալ, որ իբր ձեռք չեն տվել հանրաքվեով փոփոխության ենթակա հոդվածներին։

Ի դեպ, այսպիսի փոփոխությունների հնարավորության մասին խոսվում էր դեռևս 2018 թ. դեկտեմբերյան ընտրություններին ընդառաջ, երբ դրվել էր Ազգային ժողովը «կամավոր» արձակելու խնդիր, սակայն այն ժամանակ ոչ պակաս նախընտրելի համարվեց զուտ արտախորհրդարանական եղանակներով պարզապես վարչապետ ընտրելը արհեստականորեն բացառելու տարբերակը։ Դեռ այն ժամանակ եմ հրապարակայնորեն արձագանքել և պարզաբանել միայն 92-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու անհեռանկար ու անհիմն լինելը, քանզի Սահմանադրության մեջ առնվազն առերևույթ ծագում են ներքին հակասություններ, ընդ որում, խնդիրը միայն 92-րդ և 149-րդ հոդվածների միջև հակասության մասին չէ։

Կարևոր է ընդգծել, որ Սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող 202-րդ հոդվածի հիմքում դրված է այն հիմնադրույթը, ըստ որի՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման տեսանկյունից որևէ առանցքային կարգավորում ուղղակի չէր կարող վերապահվել Ազգային ժողովին, ուստի չափազանց ճշգրտությամբ ու պատասխանատվությամբ առանձնացվել են բոլոր այդպիսի նորմերը և ամրագրվել, որ դրանցում փոփոխություններ կատարելու միակ եղանակը հանրաքվեն է։

- Եթե խոսքը հակասությունների մասին է, ապա կարո՞ղ ենք հույս հայտնել, որ դրանք պատշաճ գնահատականի կարժանանան Սահմանադրական դատարանում, թե՞ ներկայիս կազմի տեսանկյունից դա անհեռանկար է։

-Հույս հայտնելուց առաջ, նախ, աչքի տակ պետք է ունենաք մի քանի լրջագույն վերապահումներ։ Խորհրդարանը, յուրովի մեկնաբանելով Սահմանադրությունը, գտել է, որ Սահմանադրական դատարան դիմելը սոսկ իր հայեցողությունն է, ուստի կարող է և չդիմել, ինչի ականատեսն արդեն եղել ենք, և ինչը արժանացավ Վենետիկի հանձնաժողովի իմպերատիվ բացասական որակմանը։ Բացի դա, մինչ այս բնույթի զարգացումները, Ազգային ժողովը փորձել է նախապես իր նախաձեռնությունները հնարավորինս հեռու պահել սահմանադրական վերահսկողությունից, և ասվածի համատեքստում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածը լրացրել է նոր մասով, ըստ որի՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը գնահատվում է միայն Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից։ Նկատենք, որ խոսքը առաջին երեք հոդվածների մասին է, ընդ որում, դիմումը մուտքագրելուց հետո պարտադիր պետք է քննարկվի 15-օրյա ժամկետում` առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության, ինչը ևս անթաքույց խոսում է իրավիճակային լուծումների համար հապճեպ ճանապարհ հարթելու ձգտումների մասին։

Ասվածից չի բխում, որ Սահմանադրական դատարանը ներքին հակասություն արձանագրելու դեպքում զրկված է նախագիծը Սահմանադրության՝ թեկուզ 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության հիմնադրույթին հակասող ճանաչելու իրավական հնարավորությունից, բայց դա արդեն հետագա զարգացումների տիրույթում է, ուստի ձեռնպահ կմնամ նախնական եզրահանգումներից։

Հավելեմ միայն, որ անգամ անփոփոխելի հոդվածներին համապատասխանությունն արձանագրելու պարագայում, նշված հակասության (իրավական կոլիզիայի) փաստը չի կարող երաշխավորել, որ նախապատվությունը կտրվի հենց 92-րդ հոդվածին, բայց չէի կամենա դեպքերից առաջ անցնել և անհարկի փակագծեր բացել։ Այ այս դեպքում հուսանք, որ Ազգային ժողովը ողջախոհություն կցուցաբերի և չի դիմի խիստ կասկածելի և խնդրահարույց նախաձեռնության։

- Նախագծի վերաբերյալ պատգամավորները նշում են, որ նախատեսվում է վերանայել նաև արտահերթ ընտրություններ ժամկետը, մասնավորապես՝ նկատվում է ընտրությունը հնարավորինս ձգձգելու միտում, քանի որ նվազագույն 30-ի փոխարեն նախատեսվում է 40 օր, իսկ առավելագույն 45-ի փոխարեն՝ 55 օր։

-Սահմանադրության ներքին հայեցակարգն այն է, որ խորհրդարանական կառավարման ձև որդեգրած երկիրը տևական ժամանակով զրկված չլինի օրենսդիր մարմնից, մինչդեռ՝ այս դեպքում տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը։ Պատահական չէ, որ անգամ լիազորությունների ժամկետի ավարտն ինքնին հիմք չէ, որպեսզի արձակվի գործող Ազգային ժողովը։ Եթե մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը, նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, ապա գործող Ազգային ժողովը շարունակում է գործել մինչև՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը:

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™