Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերջիո Մատտարելլային, պետության ղեկավարը նրան առաջարկել է շարունակել պաշտոնավարումը:
«Նախագահը ժամանակ է տրամադրել որոշում կայացնելու համար և կառավարությանն առաջարկել է կատարել իր ներկայիս պարտականությունները», - ասվում է նախագահի Քուիրինալյան պալատի հայտարարության մեջ:
Կոնտեի և Մատտարելլայի զրույցը տևել է մոտ կես ժամ:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
