Վլադիմիր Պուտինը ռուս ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ հայտնել է, որ չի դիտել Ալեքսեյ Նավալնիի «հետաքննությունը"»Գելենջիկի «պալատի» մասին, քանի որ դրա համար ժամանակ չունի, բայց թերթել է տեսաուղերձները, որոնք պատրաստել են օգնականները: Այս մասին գրում է РИА Новости-ն։
YouTube-ում հրապարակված ֆիլմի ճշմարտացիության մասին հարցը տվել է Ուֆիմի պետական նավթային տեխնիկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Դանիել Չեմեզովը:
«Անմիջապես ուզում եմ պատասխանել ձեր հարցին: Այն ամենը, ինչ այնտեղ նշված է որպես իմ սեփականություն, ոչ ինձ, ոչ իմ մերձավոր ազգականներին չի պատկանում և երբեք չի պատկանել, երբեք», - ասել Է Պուտինը։
Նա նշել է, որ ֆիլմում հիշատակվում են իր ընկերները, նախկին գործընկերները, «ինչ-որ հեռավոր հարազատներ» եւ ծանոթներ, բայց կան նաեւ մարդիկ, որոնց նախագահը «ուղղակի երբեք չի հանդիպել»:
Երկրի ղեկավարի խոսքով՝ «այդ տեղեկատվությունը շրջանառվում է ավելի քան տասը տարի», իսկ այժմ այդ ամենը հուզել են եւ «որոշել են այդ բոլոր նյութերով լվանալ մեր քաղաքացիների ուղեղները»։

