«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, ով այսօր ավտոերթի ժամանակ բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին, արդեն դուրս է եկել: Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։
Ամեն ինչ դեռ առջևում է»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ավտոերթին մասնակցելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
