Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր You Should Know երգի տեսահոլովակը։ Այն հունվարի 22-ից հասանելի է YouTube սոցիալական ցանցում։ 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ սա նրա առաջին բալլադն է։ Այս երգը նա գրել է Մարկ Ֆ․ Անգելոյի հետ։ Նրանք միասին ստեղծել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի խոսքերը։ Պրոդյուսերն է DJ Paco-ն։
You Should Know երգը գրվել է 2016 թվականին, Աթենան այն կատարել է իր համերգների ընթացքում և մշտապես ցանկացել է այդ երգի համար հոլովակ նկարահանել։ Եվ վերջապես նրա ցանկությունն իրականություն է դարձել։ You Should Know-ն դինամիկ բալլադ է, որտեղ երգչուհին ներկայացնում է մի զույգի սիրո պատմությունը։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
