Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը: Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում գույքի վրա բռնագանձում տարածելու արգելքին։
Այսպես, բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացուն պատկանող հետևյալ գույքի վրա`
-տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների վրա
-մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի վրա
-Բռնագանձում չի կարող տարածվել որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի վրա։
Քաղաքացուն պատկանող գույքի վրա բռնագանձում տարածվելու արգելքին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը, եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։

