Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Արցախյան երկրորդ պատերազմում անհետ կորածներին գտնելու խնդրանքով ՌԴ խաղաղապահները ստացել են ավեի քան 2300 դիմում:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից` կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով կասկածյալներ, մեղադրյալներ չկան: Հիմնավորվել է՝ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։

