Նիկոլը երեկ առաջին հերթին ևս մեկ անգամ ապացուցեց, որ տեղին է, որ նա մնացել է առանց բարձրագույն կրթության դիպլոմի, որ նա կատարյալ տգետ է, նա իր տգիտությունը ցույց տվեց ամբողջ աշխարհին, քանի որ չգիտի բաներ, որոնք անցնում են ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում, այսինքն, նա պետք է անցած լիներ։ Եթե չգիտի՝ նշանակում է՝ տգետ է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն՝ անդրադառնալով նախօրեին Աժ ամբիոնից արած հայտարարությանը, թե Շուշին ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։
Ադիբեկյանն ընդգծեց, որ Շուշիի բնակչությունը այն հարցը չէ, որ Հայաստանի՝ այս վիճակում գտնվող պետության ղեկավարը քննարկի։
«Հիմա Կարսում էլ ոչ մի հայ չկա, բայց դա չի նշանակում, որ դա թուրքական քաղաք է, էլ չեմ խոսում Վանի մասին, Անիի մասին, Էրզրումի մասին, այդ քաղաքներում 90-100 տոկոսը թուրքեր են, բայց դա չի նշանակում, որ դրանք թուրքական քաղաքներ են, նույնը վերաբերում է նաև Ստամբուլին՝ Ստամբուլը միշտ կմնա հունական քաղաք, եթե Փաշինյանը դա չգիտի, ուրեմն նրան ինչ-որ կերպ պետք է հասցնել, որ քաղաքի պատկանելիությունը չի որոշվում բնակչությունով, որովհետև Շուշիի պատմությունը շատ պարզ ու հստակ ներկայացված է բոլոր ակադեմիական աղբյուրներում և ցանկության դեպքում դա կարելի է կարդալ, դա միայն 200 տարի առաջ է տեղի ունեցել, հնագետ պետք չէ լինել՝ դրա մասին տեղյակ լինելու համար։ Շուշիում բնակչության ճնշող մեծամասնությունը եղել են հայեր, անգամ այն ժամանակ, երբ Շուշիի բնակչությունը սպանդի էր ենթարկվում, երբ արյան գետեր էին հեղեղել այդ քաղաքը։ Եթե Փաշինյանը չգիտի պատճառը, թե ինչպես ստացվեց, որ Շուշիի հայ բնակչությունն ինչու այդքան նվազեց, ապա խնդրում եմ մի կերպ նրան դա հասցրեք, որ Շուշիի հայկական բնակչությունը կոտորվել է այդ քաղաքում»։
Նա ընդգծեց, որ Շուշին Ստեփանակերտի բնակչության անվտանգության խորհրդանիշն էր, մի կողմ թողնենք, պատմական, բարոյական, մարդկային, հոգեբանական և մնացած գործոնները։ «Դա Ստեփանակերտի և մոտակա բնակավայրերի բնակիչներիանվտանգության խորհրդանիշն էր, որովհետև մենք շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր Շուշից ռմբակոծվում Ստեփանակերտը, հիմա այդ նույն բնակավայրում տեղակայված են թշնամու զինված ուժերը, որոնք ցանկացած վայրկյան կարող են վերսկսել դա, ու ոչ Փաշինյանն է գալու պաշտպանի այդ ժողովրդին, ոչ Վաղարշակը Հարությունյանը, ոչ մեկը իմ քայլականներից, որոնք այդ «դժբախտ ու դժգույն և 90 տոկոս բնակչությամբ քաղաքը» թուրքին են նվիրել»։
Անդրադառնալով փախստականների վերադարձին, մասնավորապես հայ փախստականների վերադարձին՝ ադրբեջանական զորքի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերին՝ նա նշեց, որ առաջինը, ով պետք է գնա ադրբեջանական զորքի վերահսկողության տակ ապրի՝ դա Նիկոլ Փաշինյանն է, իր տիկին Աննա Փաշինյանը և նրա 4 երեխաները։ «Այ, երբ նրանք կգնան, կբնակվեն ադրբեջանական զորքի վերահսկողության ներքո և ցույց կտան, մեզ բոլորիս, որ այնտեղ ապրելն անվտանգ է, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Սա այն դեպքն է, երբ Փաշինյանը և մնացած բոլոր իմքայլականները, որ ինչ-որ կեցվածք են դրսևորում՝ գնում են ու բնակություն են հաստատում Շուռնուխում, Դավիթ Բեկում, Խնձորեսկում, Սոթքում, թող գնան, իրենց երեխաներին այնտեղ ապրեցնեն ու մեզ էլ ցույց տան, որ դա հնարավոր է, իսկ մենք չգիտենք, թե մեր երջանկությունը որտեղ է։ Թող գնան՝ ապրեն, ով ասաց, որ իրենք պետք է երկիր քանդեն, իսկ հայ ժողովուրդը իր երեխեքին պետք է վտանգի ենթարկի ու Փաշինյանի քմահաճույթներով ապրի»։

