Քիմ Քարդաշյանը կբացահայտի Քանյե Ուեսթի հետ ապահարզանի մանրամասները։ Բայց ոչ թե հիմա, այլ իր ռեալիթի շոուի եզրափակիչ եթերաշրջանում։
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, 40-ամյա հեռուստաաստղը կբացահայտի ամուսնու հետ ապահարզանի մանրամասները «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի եզրափակիչ եթերաշրջանում:
Նոր եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը դեռեւս հայտնի չէ. ամբողջ նկարահանող խումբը ստորագրել է գաղտնիության համաձայնագիր, որը գործում է մինչեւ եթերաշրջանի հեռարձակումը: Այս նորությունների լույսի ներքո զարմանալի չէ, որ Քիմը խմբի անդամներին 300 000 դոլար արժողությամբ նվերներ է հանձնել։
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուն էկրան է բարձրացել 14 տարի եւ Քիմին քույրերի հետ դարձրել առաջին մեծության աստղեր: Ասում էին, թե Քանյեն հիացած չէր, որ կնոջ հետ իրեն ամենուր հետեւում էին տեսախցիկները, եւ փորձում էր չմասնակցել նկարահանումներին։ Շոուի փակման հավանական պատճառներից մեկը 2020 թվականի տնտեսական ճգնաժամն է։

