Համացանցում ոչ միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ելույթներն են ցիտում և ուշագրավ պատասխանները քննարկում, այլև օգտատերերի աչքից չի վրիպել, որ Նիկոլ Փաշինյանը նիստին մասնակցել է զրահաբաճկոնով՝ դատելով վերնաշապիկի տակ նշմարվող անհարթությունից:
Մասնավորապես, քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․ «Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ զրահաբաճկոն է կրո՞ւմ: Տեսագրությունները դիտելիս գրեթե ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող հիշյալ անձը շապիկի տակ ինչ-որ բան է հագել: Այդ մասին են վկայում նկատելիորեն նեղ շապիկն ու բաճկոնը: Փորձագետները թող կարծիք հայտնեն»։
Լուսանկարներն անմիջապես տարածվել են համացանցում և հայտնվել թեժ քննարկման կենտրոնում:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
